Սինգապուրում շենքերի անվտանգության նոր պահանջներ կառաջադրվեն ահաբեկչության սպառնալիքի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՍինգապուրի իշխանություններն աճող ահաբեկչական սպառնալիքի լույսով որոշել են վերանայել անվտանգության այն պահանջները, որոնք կներկայացվեն տարբեր շենքերի եւ կառույցների: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Straits Times թերթին, ներքին գործերի նախարարությունը քաղաքացիական անվտանգության վարչության, ինչպես նաեւ շինարարական գերատեսչությունների եւ քաղաքային բարեկարգման կառույցների հետ համատեղ ուղղումներ են մտցնում համապատասխան փաստաթղթերում: ՆԳ նախարարության ներկայացուցչի տվյալներով՝ փոփոխությունները կկատարվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
Մասնավորապես, ենթադրվում Է շենքերի գլխավոր կառուցվածքների ուժեղացում, այդ թվում նաեւ պայթյունների նկատմամբ կայուն նյութերի օգտագործման հաշվին: Բացի դրանից, կառաջարկվի շենքը շրջափակել ամրացված ցանկապատով: Տարածքի կառամուտքի մոտ կկարգվեն պարեկներ, կտեղակայվեն հատուկ արգելափակոցներ: Բացի այդ, առաջարկվում Է ավելացնել հսկման արտաքին խցիկների թիվը, ինչպես նաեւ բարձրացնել ստացվող պատկերների հստակությունը, հայտնել Է ՏԱՍՍ-ը:



