Թենիսի խոշոր մրցաշարի զույգերով պայքարում հաղթել են ուժեղագույնները
СПОРТ«Miami Open» թենիսի խոշոր մրցաշարում հայտնի են նաև զուգախաղերի հաղթողները: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին ամփոփվել է Մայամիում տեղի ունեցող թենիսի խոշոր մրցաշարը:
Կանանց զուգախաղերում հաղթել է Լուցիա Սաֆարժովա (Չեխիա) – Բեթանի Մատեկ-Սենդս (ԱՄՆ) զույգը, որը եզրափակիչում հաղթել է Յարոսլավա Շվեդովա (Ղազախստան) – Թիմեա Բաբոշ (Հունգարիա) զույգին: Այս վերջինն իր հերթին «Miami Open»-ի կեսաեզրափակիչից դուրս էր թողել Մարգարիտա Գասպարյան (Ռուսաստան) – Մոնիկա Նիկուլեսկու (Ռումինիա) զույգին: Կանանց զույգերով պայքարում եզրափակիչում գրանցվել է 6:3, 6:4 հաշիվ՝ հօգուտ Սաֆարժովա - Մատեկ-Սենդս զույգի:
Տղամարդկանց զուգախաղերում հաղթել է ֆրանսիական տանդեմ Պյեր-Հյու Էբեր – Նիկոլա Մահու զույգը: Վերջինս առավելության է հասել Ռավեն Կլասեն (ՀԱՀ) – Ռաջիվ Ռամ (ԱՄՆ) զույգի նկատմամբ` առաջին սեթում 5:7 հաշվով պարտվելուց հետո կամային հաղթանակ տոնելով 6:1, 10:7 հաշիվներով: