Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան և ահաբեկչական գործողությունները

ПОЛИТИКА

Վերջին ամիսներին միջազգային կառույցների, Մինսկի խմբի հասցեին ագրեսոր Ադրբեջանի պարբերաբար քննադատությունները խոսում էին այն մասին, որ նա խաղաղ բանակցային փուլը ցանկանում էր փոխարինել ռազմական գործողություններով և ահաբեկչությամբ: Ազգային ժողովի նիստի ընթացքում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎահրամԲաղդասարյանը: «Գաղտնիք չէ, որ այսօր Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված է: Տնտեսական և սոցիալական խնդիրներից բնակչությանը շեղելու համար նրանք ընտրել են ռազմական ճանապարհը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Նա միջազգային հանրությանը, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահներին կոչ արեց սաստել ալիևյան ագրեսիվ, միջազգային պայմանագրերն արհամարհող պահվածքը: «Տեղեկացնում ենք, որ այսօր բոլոր քաղաքական ուժերը միասնական են: Երկրապահ կամավորականները՝ շուրջ 1000 մարդ, իրենց փորձով և հմտությամբ մեր զինվորի կողքին են, իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը լիովին տիրապետում է իրավիճակին»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգայինանվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԿորյուն Նահապետյանն էլ ընդգծեց, որ հայ ժողովուրդը միաբանված է ադրբեջանական ագրեսիան սանձելու հարցում: «Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը պահանջում է համակարգված գործողություններ բոլոր ուղղություններով: Գիտեք, որ այս պահին ընթանում են ռազմական գործողություններ, և Արցախի պաշտպանության բանակն իրականացնում է հաջող մարտեր՝ հակառակորդին պատճառելով կենդանի ու ժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր ռազմական հաջողություններն ամրագրել քաղաքական և դիվանագիտական մակարդակում: Ռազմական և քաղաքական գործողությունների ճիշտ համադրումն ունի առանցքային նշանակություն: Ես ցանկանում եմ առանձնակի կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ անվտանգության ամրապնդումը: Այսօր արդեն խոսվում է աջակցության տարբեր ծրագրերի մասին, և կարծում եմ, որ այստեղ խորհրդարանը նույնպես ունի իր պատասխանատվության աստիճանը՝ իրականացնել աջակցության նպատակային ծրագրեր: Խորհրդար անական դիվանագիտական տարբեր հարթակներում մենք պետք է իրականացնենք առավել նպատակային աշխատանք՝ ստեղծված իրավիճակը ներկայացնելու և մեր հաջողություններն արձանագրելու առումով»,- նշեց Նահապետյանը:

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ կոչով դիմեց ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների ծնողներին և հարազատներին. «Ես ցանկանում եմ ամրագրել մեր ցավակցությունը, մեր աջակցությունը մեր հերոսների ծնողներին և հարազատներին: Նրանք բոլորը իսկապես ազգային հերոսներ են: Բոլորը իրենց երիտասարդ կյանքի գնով կասեցրել են թշնամու առաջխաղացումը, արժանապատվորեն պահել են մեր սահմանները, մեր արժանապատվությունը, մեր անկախությունն ու պետականությունը: Բոլոր զոհերը սրբացել են՝ միանալով արցախյան ազատամարտի բոլոր սուրբ նահատակներին: Ես դիմում եմ ծնողներին, որ այդ անչափ ցավի հետ իրենք տոգորվեն հպարտության զգացումով, որովհետև ցանկացած սուրբ նահատակ պատմական ազգային հպարտություն է, որը յուրաքանչյուրինս է, բայց առաջին հերթին՝ ծնողներինը: Ես ցանկանում եմ հավաստել նրանց, որ մենք իրենց կողքին ենք, մեր ժողովուրդը ըստ արժանվույն կպահի մեր հերոսների հիշատակը»,- եզրափակեց Մանուկյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-300 կորուստ: Շարքից հանվել է, ընդհանուր առմամբ, թշնամական 18 տանկ, մեկ «Գրադ» կայանք: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию