Պակիստանում աճում է տեղատարափ անձրեւներից զոհվածների թիվը
МЕЖДУНАРОДНОЕՊակիստանի հյուսիս - արեւմուտքում առնվազն 63 մարդ Է զոհվել եւ ավելի քան 100-ը տուժել տեղատարափ տեղումների հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության ներկայացուցիչը:
«Տեղատարափ անձրեւները, որոնք մի քանի օր շարունակ տեղում Էին Խայբեր Փահթունխվայի հյուսիսարեւմտյան նահանգի շրջանների մեծ մասում, հեղեղումների եւ սողանքների պատճառ են դարձել լեռնային շրջաններում,- տեղեկացրել են գերատեսչության մամուլի ծառայությունում:- Տարերքի մոլեգնման հետեւանքով փլվել են շատ շենքեր, հատկապես այն բնակելի շինությունները, որոնք կառուցվել են օրենքի շրջանցմամբ եւ անվտանգության նորմաների խախտումներով»:
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ երկրի հյուսիսարեւմտյան շրջանների մեծ մասում առնվազն առաջիկա օրը տեղատարափ անձրեւները կշարունակվեն: Ներկայում այս տարերային աղետի հետեւանքների վերացման գործում փրկարարներին օգնություն են ցույց տալիս բանակային ստորաբաժանումները, ինչպես նաեւ տեղացի բնակիչների թվից կամավորները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



