Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանական կողմը մի քանի անհաջող փորձ է կատարել ներթափանցելու Արցախի տարածք. Դավիթ Բաբայան

ОБЩЕСТВО

 Ադրբեջանական կողմը փորձել է այսօրվա ընթացքում ևս մի քանի անգամ ներթափանցել Արցախի Հանրապետության տարածք, բայց նրան չի հաջողվել, ընդհակառակը տվել է տասնյակ կորուստներ և ունի նաև 5 խոցված Տ-90 տանկ, որը շատ մեծ հարված է նրա համար: Ընդհանուր առմամբ` արդեն 2 տասնյակից ավելի տանկ է կորցրել ադրբեջանական կողմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Չնայած առաջնագծում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բայց ընդհանուր առմամբ`այն վերահսկելի է»,-ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ թշնամու ոտնձգությունները ճնշվում են բոլոր հնարավոր ձևերով:

Նա փաստեց, որ թե բնակչության, թե զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը բարձր է, որևէ խուճապ չկա, ինչը լավագույնս ապացուցվում է առաջնագիծ մեկնել ցանկացող կամավորների չդադարող հոսքով: «Կան դպրոցական տղաներ, նույնիսկ աղջիկներ, ովքեր գալիս են ու փորձում կամավորագրվել, իհարկե, նրանց չեն ընդունում թե տարիքի, թե այլ պատճառներով: Կան նաև երիտասարդ կանայք ու աղջիկներ, ովքեր պատրաստ են ծառայել, իհարկե, նրանց էլ չեն զորակոչում: Բայց սա ցույց է տալիս բարոյահոգեբանական վիճակը, որ որևէ վախ ու խուճապ չկա»,-նշեց Դավիթ Բաբայանը` շեշտելով, որ « այս պահին պաշտպանության բանակն ի վիճակի է սեփական ուժերով պաշտպանել հայրենիքի սահմանները»:

Ինչ վերաբերում է ապրիլի 2-ին Թալիշում ադրբեջանական դիվերսիոն խմբի վայրագությանը, երբ խոշտանգել ու սպանել էին տարեց բնակիչների իրենց տանը, Դավիթ Բաբայանը նկատեց, որ դա է մոլագար Ադրբեջանի իրական դեմքը: «Թալիշ է ներթափանցել ադրբեջանական դիվերսիոն խումբ, մտել է պատահական մի տուն, որտեղ ծեր մարդիկ էին, խոշտանգել  ու սպանել է: Դա է սրանց ձեռագիրն ու հոգեկան վիճակը, որ տարեց մարդկանց, ովքեր ի վիճակի չեն իրենց պաշտպանել, խոշտանգում են և սպանում: Սա ֆաշիզմ է ու ահաբեկչություն, մենք գործ ունենք աննորմալ հակառակորդի հետ, նորմալ բանականությու ն ուենցողը չի կարող այդպիսի քայլ անել»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նկատեց, որ հազիվ էլ Ադրբեջանը դասեր քաղի ու զղջա իր արարքների համար` միաժամանակ նշելով, որ միջազգային հանրության բացթողումն է, որը պետք է ճնշի և պատասխանատվության հրավիրի այդ պետությանը: «Ամեն դեպքում մենք շարունակելու ենք պաշտպանել մեր ազատությունն ու անկախությունը և ուժգին հակահարված ենք հասցնելու Ադրբեջանին»,-հավելեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալնախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլևխաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ»)կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշՍտեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիներըգազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին ևարհեստավարժ գործողություն ների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-300 կորուստ: Շարքից հանվել է ընդհանուրառմամբ թշնամական մոտ 20 տանկ, մեկ «Գրադ» կայանք: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարույը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավվածմարտավարական կարևոր նշանակության հենակետին:

 

Ucom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников