Հանգստյան օրերին ԼՂՀ ուժերը լռեցրել են հակառակորդի ինտենսիվ նախահարձակ գործողությունները
ОБЩЕСТВОՀանգստյան օրերին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 49 արկ, ՌՊԳ-7 եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 9 եւ 20 արկ եւ խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



