Բաքուն վստահ է, որ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին
МЕЖДУНАРОДНОЕՉնայած Լեռնային Ղարաբաղում իրադրության սրմանը, Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Բաքվում ապրիլի 7-ին ծրագրված եռակողմ հանդիպումը կկայանա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:
«Ապրիլի 7-ին սպասվում է Բաքվում ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում: Ծրագրում որեւէ փոփոխության մասին խոսք չկա», -ասել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի հայտարարել էր, որ Բաքվում հանդիպմանը «ծրագրվում է կարծիքներ փոխանակել տարածաշրջանային համագործակցության գծով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ»:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



