Մահացել է երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստր` Բոբի Քրիսթինա Բրաունը
ЛАЙФԵրգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստր` Բոբի Քրիսթինա Բրաունը մահացել է 22 տարեկան հասակում` հիվանդանոցում, հայտնում է TMZ-ը:
«Վերջապես նա Աստծո ձեռքերում հանգստություն գտավ: Մենք ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերջին ամիսների ընթացքում ցուցաբերած անսահման սիրո և աջակցության համար», - հայտնել են մահացածի հարազատները:
2015 թվականի հունվարի 31-ին Բոբի Քրիսթինան հայտնաբերվել է ջրով լի լոգարանում` անգիտակից վիճակում: Աղջիկը հոսպիտալացվել էր, իսկ քիչ ուշ ընկել էր կոմայի մեջ:
Նման հանգամանքներում էր մահացել նաև Ուիթնի Հյուսթոնը` 2012 թվականի փետրվարի 11-ին: Նրան նույնպես հայտնաբերել էին Բեվերլի Հիլզի հյուրանոցային համարներից մեկում` անգիտակից վիճակում: Նույն օրը բժիշկները հաստատել էին լեգենդար երգչուհու մահը:
1
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
2
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
3
Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже
...
4
Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»
5
Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»



