«Ձեզ մենակ չեմ թողնի». զոհված զինծառայողը կռվի ժամանակ մնացել է հրամանատարի կողքին. Yerkir.am
ОБЩЕСТВОՂարաբաղում մարտերի ժամանակ զոհված զիծառայողներից մեկն էլ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ` 20-ամյա Քյարամ Սլոյանն է:
Yerkir.am-ի հետ զրույցում Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը հայտնեց, որ զինվորն ունի 4 եղբայր և մեկ քույր:
«Տուն չունեն, դոմիկի մեջ են ապրում` յոլայից բեթար: Հայրը կռված տղա էր` վիրավորված: Եղբայրները հողագործությամբ են զբաղվում, մի կերպ յոլա են գնում»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց նաև, որ երբ հակառակորդը գրավել է մեր դիրքերից մեկը, Քյարամին հրամանատարն ասել է` դու գնա, ես կմնամ: «Բայց մեր տղան չի գնացել, մնացել է դիրքում` հրամանատարին ասելով` Ձեզ մենակ չեմ թողնի: Դե, դուք արդեն հասկացեք` ինչ տղա է եղել»,- ասաց գյուղապետը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



