Դեմոկրատ կոնգրեսականը դատապարտում է ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հարձակումները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ ներկայացուցիչ Ջիմ Կոստան կոչ է արել Ադրբեջանին և նրա իշխանություններին դադարեցնել բռնությունների աճն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր հայտարարության մեջ Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսականը նշել է, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը հանձնառու չէ խաղաղության և կայունության:
«Ես դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումները: Շուրջ 20 հայ զինվոր և 5 քաղաքացիական անձինք կորցրել են իրենց կյանքերն անիմաստ բռնությունների հետևանքով: Այս պարագայում ինձ համար շատ կասկածելի է Ալիևի` խաղաղության հասնելու ցանկության մասին հայտարարությունը»,- նշել է կոնգրեսական Կոստան:
Դեմոկրատ գործիչը հույս է հայտնել, որ ԱՄՆ կառավարությունը կաշխատի Մինսկի խմբի շրջանակում Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի նկատմամբ հարձակումների դադարեցման ուղղությամբ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալնախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանայինարկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը,այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեինադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանությանբանակի՝ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնելհակառակորդին. ապրիլի 1-ից 4-ը օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-300 կորուստ:Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական մոտ 20 տանկ, մեկ «Գրադ»կայանք:
Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած,հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբշարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրելնախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ադրբեջանական կողմը ականանետերից ու հրանոթներիցշարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվհրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանակ ան բանակը կիրառել է 152 միլիմետրանոցհրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր:
Ապրիլի 4-ի դրությամբ հակառակորդի կորուստներ. տեխնիկա` 29 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարության գնահատմամբ՝ հակառակորդի զոհերի թիվը 300-ից ավելի է: Վիրավորների թիվըճշգրտման ենթակա է:
Հայկական կողմի կորուստներ. տեխնիկա` 7 տանկ: Անձնակազմի կորուսներ` 20 զոհ, 6-ը սպաներ և ենթասաներ են, 72 վիրավոր՝ 8-ը սպաներ և ենթասպաներ են:Քաղաքացիական անձանց զոհերի թիվը 4-ն է, նրանցից մեկը երեխա է:



