10 կորպորացիաներ, որոնք վերահսկում են մեր սպառողական աշխարհը
ЛАЙФԳրեթե ամեն ինչ, որ դուք գնում եք խանութներում, արտադրվում է 10 տրանսազգային կորպորացիաների ուժերով: Mars կամ Snickers, Sprite կամ Fanta, Jakobs կամ Maxwell՝ ինչ էլ ընտրեք, գումարը կգնա միևնույն ձեռքերը: Past.am-ը ներկայացնում է ընկերությունների տասնյակ, որոնց է պատկանում գրեթե ամբողջ շուկան:
Kraft Foods

Ընկերությունը հիմնադրվել է 1903 թվականին Ջեյմս Քրաֆթի կողմից: Ներկայում այն մեծությամբ երկրորդ ընկերությունն է փաթեթավորված սննդամթերքի արտադրման տեսանկյունից: Ապրանքները վաճառում է աշխարհի 155 երկրում: Այս ընկերությունն է արտադրում Alpen Gold, Milka, Toblerone շոկոլադները, Jacobs ու Maxwell House սուրճերը, Estrella չիփսերը:
Nestlé S.A.

Սննդամթերք արտադրող համաշխարհային գլխավոր արտադրողը: Հայ արտադրողին ծանոթ են Nescafé, KitKat, Nesquik, EXTREME, Nuts, Maggi, Perrier, Friskies, Felix, Purina ONE, Gourmet, Darling ապրանքատեսակները:
Procter & Gamble

Սպառողական ապրանքների համաշխարհային շուկայի առաջատարը ու աշխարհում խոշորագույն գովազդատուն: Գովազդի վրա ծախսված գումարները գերազանցում են տարեկան 8 մլրդ դոլարը: Ընկերության հիմնական բրենդները՝ լվացող ու մաքրող միջոցներ Fairy, Tide, Ariel, «Միֆ», Ace, Mr. Clean, Lenor, Comet, Mr. Proper, Pampers տակդիրներ, կանացի հիգիենայի միջոցներ Always, Tampax, Discreet, մազերի խնամքի միջոցներ՝ Wash & Go, Head & Shoulders, Pantene, Shamtu, մարմնի խնամքի միջոցներ ու պարֆյումերիա՝ Camay, Old Spice, Hugo Boss, Dolce & Gabbana, Gucci և այլն:
Johnson & Johnson

Արտադրում է կոսմետիկա, սանիտարա-հիգիենիկ ապրանքներ, բժշկական սարքավորումներ: Կորպորացիայի կազմում կա 230-ից ավելի դուստր ընկերություններ:
Unilever

Կենցաղային քիմիայի, սննդամթերքի ու պարֆյումներիայի առաջատար արտադրողներից է: Ռուսաստանում ներկայացված են հետևյալ ապրանքային ապրանքանիշները՝ Lipton, Knorr, Rama, «Բալտիմոր», «Ինամարկո», Rexona, Dove, Axe և այլն:
Mars, Inc.

Mars-ի արտադրատեսակի հետ ամեն օր ենք բախվում: Ռուսաստանում արտադրվում են հետևյալները՝ M&M’s, Snickers, Mars, Dove, Milky Way, Skittles, Twix, Bounty, Celebrations, Starburst, Rondo, Tunes, Pedigree, Whiskas, Kitekat, Chappi, Royal Canin, Uncle Ben’s, Dolmio, Juicy Fruit, «Կորկունով» շոկոլադե կոնֆետները:
Kellogg’s

Չոր նախաճաշեր ու արագ պատրաստման խոշորագույն արտադրողներից է: Kellogg’sի ապրանքանիշները հայ սպառողին քիչ են ծանոթ՝ Kellogg’s, Keebler, Cheez-It, Murray, Austin, Famous Amos:
General Mills, Inc.

Համաշխարհային խոշորագույն կորպորացիա է: Զբաղվում է սննդամթերքի, խաղալիքների, հագուստի արտադրմամբ:
PepsiCo

Փաստացի կորպորացիան հիմնվել է ոչ այնքան վաղ՝ 1965-ին The Pepsi Cola Company-ի ու Frito Lay-ի միաձուլման հետևանքով: Ռուսաստանում ընկերությունը արտադրանք է վաճաառում հետևյալ ապրանքանիշների ներքո՝ 7up, Mountain Dew, Mirinda, Aqua Minerale, J-7, «Տոնուս», Tropicana, Lay’s, Cheetos, Xpycteam, Adrenaline Rush, «Ագուշա», «Իմունելե»:
Coca-Cola

Օշարակների, կոնցենտրատների ու ոչ ալկոհոլային ըմպելիքների խոշորագույն արտադրող է, ԱՄՆ-ի ամենախոշոր ընկերություններից մեկը:
Ռուսաստանում ներկայացված են Coca-Cola, Fanta, Sprite, Powerade, Schweppes, Rich, Bon Aqua, Burn բրենդները:



