Քեմերոնը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը համարել է «ցատկ դեպի անհայտություն»
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կդառնա «ցատկ դեպի անհայտություն», որը բացասական ազդեցություն կունենա կենսամակարդակի վրա, կնպաստի աշխատատեղերի թվի նվազեցմանը, ինչպես նաեւ կսահմանափակի առեւտրական հնարավորությունները եվրոպական շուկայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մաս ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը գրել է իր հոդվածում, որը հրապարակվել է The Daily Telegraph թերթի էլեկտրոնային տարբերակում:
«Միասնական շուկայից դուրս գալը լրջորեն կհարվածի մեր ծառայությունների ոլորտին, հենց այտեղ է մեր տնտեսությունը բախվում առավել մեծ ռիսկերի»,- ասել է վարչապետը, նշելով Մեծ Բրիտանիայի առաջատար դերը խորհրդատվական եւ աուդիտորական ծառայություններ տրամադրելու գործում, կինոարտադրության մեջ, գովազդում եւ ապահովագրական բիզնեսում: «Սպասարկման ոլորտի մեր ճյուղերն աճում են տարեկան միջինը 3 տոկոսով եւ կազմում տնտեսության գրեթե 80 տոկոսը, ընդ որում դրանց բաժին է ընկնում բրիտանական արտահանման մոտավորապես 40 տոկոսը, իսկ Եվրոպան այսօրվա դրու թյամբ ամենախոշոր շուկան է»,- ընդգծել է Քեմերոնը: Նա, հղում անելով նոր վերլուծությանը, նաեւ նշել է, որ «այդ ոլորտի 2 մլն աշխատատեղեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են արտահանման հետ»:
Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության դադարեցումը «կործանարար ազդեցություն կունենա գյուղատնտեսության եւ արդյունաբերության վրա», քանի որ «խոզի ու տավարի մսի արտահանման մաքսատուրքեր կսահմանվեն», իսկ ավտոարտադրողները կբախվեն արտադրության արժեքի ավելացմանը:
«Հունիսին մենք կկարողանանք ընտրել Մեծ Բրիտանիայի ապագան: Մենք կարող ենք ընտրել տնտեսական անվտանգությունը, այլ ոչ թե անիմաստ ցատկը դեպի անհայտություն»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի ղեկավարը:
Եվրամիությանը Միացյալ Թագավորության հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված է հունիսի 23-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



