Տեղատարափ անձրեւները լայնածավալ հեղեղումներ են առաջացրել Ֆիջիում
МЕЖДУНАРОДНОЕՎերջին օրերին տեղատարափ անձրեւներ են տեղում Ֆիջիում, որտեղով փետրվարի վերջին անցել Էր «Ուինսթոն» արեւադարձային ցիկլոնը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին, արդեն մի քանի օր շարունակվող հորդառատ անձրեւները լայնածավալ հեղեղումների են հանգեցրել արշիպելագի շատ կղզիներում, այդ թվում՝ Վիտի Լեւու խոշորագույն կղզում, որտեղ բնակվում Է երկրի բնակչության մոտավորապես երկու երրորդը: Առանձնապես ծանր իրադրություն Է ստեղծվել Նադի քաղաքում, որտեղ գտնվում Է Ֆիջիի միջազգային օդանավակայանը:
Իշխանությունենրն ապրիլի 5-ին հայտարարել են մի քանի տասնյակ տարահանման կենտրոնների բացման մասին՝ ցածրադիր շրջաններում գտնվող քաղաքների եւ գյուղերի բնակիչների համար: Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ տեղատարափ անձրեւները կշարունակվեն եւս առնվազն մեկ օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



