Ադրբեջանն արտաքսել է LifeNews-ի լրագրողներին հենց այս հաղորդման պատճառով (տեսանյութ)
ВИДЕОԱդրբեջանը ռուսական LifeNews-ի լրագրողներին արտաքսել է երկրից: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի բաժնի ղեկավար Հիքմեթ Գաջիևը: Պարզվում է, որ պաշտոնական Բաքվին զայրացրել է, թե ինչպես է նախօրեին LifeNews-ի անձնակազմն ուղիղ եթերով ներկայացրել իրավիճակն ադրբեջանական Թարթառ քաղաքում: Լրագրողը հայտնել է, որ տեղացիները վախեցած են, խուճապի մեջ են և ստիպված են լքել իրենց տները՝ գիշերելով ավտոմեքենաների մեջ:
Հետաքրքրական է, որ տեսանյութում բնակիչներից մի քանիսը տեսակետ էին հայտնել, որ իրենք կողմ են խաղաղությանը և դեմ՝ պատերազմին: Նման հաղորդման հեռարձակումը Ադրբեջանը որակել է որպես սադրանք և արտաքսել լրագրողներին: Ստորև ներկայացնում ենք LifeNews-ի վերոհիշյալ հաղորդումը:
Պատրաստեց Լիլիթ Լալայանը
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



