Մշակույթի նախարարի տեղակալի ընտանիքը վարկով բնակարան է գնել
ЭКОНОМИКАՄշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի ընտանիքը 20 հազար դոլար արժողությամբ վարկով բնակարան է ձեռք բերել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված նրա կնոջ՝ 2015թ-ի տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես, նրա կինը՝ Անի Հովհաննիսյանն իր հայտարարգրում նշել է 10 միլիոն 980 հազար դրամ արժողությամբ բնակարանի ձեռք բերման մասին: Ըստ հայտարարագրի՝ Պողոսյանի կինը նույնքան գումարի չափով էլ վարկ ունի վերցրած:
Հայտարարագրից իմանում ենք, որ պաշտոնյայի կնոջ մեկ տարվա աշխատավարձը կազմել է մեկ միլիոն 80 հազար դրամ:
Իսկ Արթուր Պողոսյանի դրամական միջոցներն էլ կազմել են 10 միլիոն դրամ եւ 15 հազար ԱՄՆ դոլար: Իսկ մեկ տարվա աշխատավարձն էլ կազմել է ութ միլիոն 292 հազար 591 դրամ:
Նշենք նաեւ, որ Արթուր Պողոսյանը 1998թ-ից մինչ օրս` Համահայկական երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենն է:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան