Լոռու մարզում գտել են ձորն ընկած տրակտորի վարորդի դին
ОБЩЕСТВОԼոռու մարզում այսօր առավոտյան գտել են 1948 թ. ծնված Ս. Վ.–ի դին, ով այսօր գիշերը Վարդաբլուր գյուղի հյուսիսային հատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորով դուրս էր եկել դաշտամիջյան ճանապարհից և շրջվել հարակից ձորը, այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ՏԿԱԻՆ–ում վթարի մասին ահազանգն ստացվել էր հուլիսի 26-ին՝ ժամը 21.12-ին։ Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Մինչ ժամը 03.04-ը հրշեջ-փրկարարներն իրականացրել էին որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցել էր նաև Կարմիր Խաչի Կողես գյուղի արագ արձագանքման խումբը: Այնուհետև մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։
Որոնողական աշխատանքները վերսկսվել էին այսօր՝ ժամը 07.00-ին։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



