Այս պահին Արցախ են մեկնում Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, «Դոմինո» և «Ֆուլ հաուս» նախագծերի աստղերը
ОБЩЕСТВОՊանարմենիան Մեդիա Գրուպը, որի մեջ մտնում են Արմենիա հեռուստաընկերությունը, ATV-ին, Արմնյուզը, Պանարմենիան TV-ին (ԱՄՆ), tert.am և blognews.am կայքերը, Ռադիոջանն ու Լավ Ռադիոն, իրենց աշխատանքների հիմնական տեղակայումը տեղափոխում են Ստեփանակերտ: Մենք Արցախի մայրաքաղաք ենք ուղարկում նաև մեր շարժական կայանը, որը կմիանա Հանրային Հեռուստատեսության` արդեն տեղում աշխատող կայանին և Ստեփանակերտը ամուր կկապի ողջ աշխարհին: Ստեփանակերտից եթեր կհեռարձակվեն մեր կարևորագույն նախագծերը: Այնտեղ կաշխատեն մեր լավագույն մեկնաբաններն ու լրագրողները: Արցախի մայրաքաղաքում կլինեն հայտնի հեռուստաաստղերը: Մեր նպատակը մեկն է` ոչ ոք չի կարող սպառնալ Արցախին և չի կարող վախեցնել Ստեփանակերտին: Սպառնալիքներն ու կրակոցները, դիվերսիաներն ու հարձակումները մեզ դարձնում են ավելի միասնական ու ավելի ամուր: Մենք պահելու ենք Արցախի թիկունքը և ճակատը, Ստեփանակերտն ու սահմանը: Մենք Արցախում ենք, մենք` Արցախն ենք:
Այս պահին Արցախ են մեկնում Սաթիկ Սեյրանյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դոմինո և Ֆուլ հաուս նախագծերի աստղերը, Բարի լույս նախագծից` Գայանե Ասլամազյանը, Սիմա Բաղդասարյանը, Արտյոմ Կարապետյանը, Արմնյուզ և Աթիվի հեռուստաալիքների հայտնի դերասաններն ու հաղորդավարները, Արմքոմեդի նախագիծը:
1
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
2
Axios: Трамп дал Ирану несколько дней
3
Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6%
4
«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты
5
Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»



