Մոռացեք կնճիռների մասին․ արդյունավետ դիմակներ
ЛАЙФԾերության գործընթացը կանգնեցնելը ոչ ոքի տրված չէ, սակայն կարելի է այնպես անել, որպեսզի տարիքային փոփոխությունները շատ ակնհայտ չլինեն։ Իսկ դրա համար ամենալավ տարբերակը բնական միջոցներն են։
Ահա մի քանի բնական դիմակներ, որոնք հիանալի ազդեցություն են ունենում մաշկի վրա։ Դիմակ՝ աչքերի շրջանի կնճիռների դեմ՝
Գոլացրած կարագի մեջ թրջեք սպիտակ հացի փափուկ մասը, ապա զգուշորեն քսեք աչքերի շուրջ, թողեք 35-40 րոպե, ապա լավ լվացեք գոլ ջրով։ Դիմակը պետք է կրկնել շաբաթական երկու անգամ։
Դիմակ՝ ճակատի կնճիռների դեմ՝ Թթխմորին կաթ ավելացրեք, մի լավ խառնեք, քսեք ճակատին, 20 րոպեից լվացեք։ Կրկնեք դիմակը շաբաթը երեք անգամ։
Դիմակ՝ դեմքի կնճիռների դեմ՝ Խառնեք ձվի դեղնուցը մեկ թեյի գդալ լիմոնի հյութի եւ նույնքան գերչակի ձեթի հետ։ Մաքուր կտորը թրջեք զանգվածի մեջ ու դրեք դեմքին։ Վրայից դրեք գոլորշու վրա տաքացրած սրբիչ։ 10 րոպեից լվացեք տաք կաթով։
Պատրաստեց Past.am-ը:



