The Daily Mail-ն Անջելինա Ջոլիի նմանակին գտել է ՌԴ Տվեր քաղաքում (լուսանկարներ)
ЛАЙФTert.am-ը գրում է.
Բրիտանական հայտնի The Daily Mail պարբերականը հրապարակել է ռուսների լուսանկարներ, ովքեր չափազանց նման են Հոլիվուդի աստղերին։ Այդ ցուցակում հայտնվել է նաև Տվերից հայտնի նկարիչ Վլադիմիր Վասիլևի դուստրը՝ Ասոլը։ Պարզվում է՝ մոդելը շատ է նման հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկին՝ Անջելինա Ջոլիին, գրում է Комсомольская правда-ն։
«Զավեշտալի է, որ այս հարցի հանդեպ այդքան շատ ուշադրություն կա։ Նայելով հայելու մեջ կամ իմ լուսանկարներին՝ ես չեմ տեսնում Ջոլիին։ Մայրիկիս եմ տեսնում, երբեմն՝ տատիկիս, Ջոլիին՝ երբեք։ Զարմանալի է, որ բոլորովին անծանոթ մարդիկ փորձում են ապացուցել ինձ, որ ես տասնյակ պլաստիկ վիրահատություններ եմ արել նրան նմանվելու համար։ Դա զվարճացնում է ինձ և իմ ծնողներին։ Մտերիմները գիտեն, որ ես կողմ եմ անհատականությանն ամեն ինչում։ Սակայն բոլորին համոզել հնարավոր չէ»,- ասել է Ասոլը։
Ի դեպ, բացի Ասոլից, բրիտանական ցուցակում հայտնվել են նաև Տյումենի բնակիչներ. լուսանկարիչ Եվգենին, ով նման է բրիտանացի դերասան Հյու Լորիին, և բանկի աշխատակցուհի Վիկտորյան, ով նման է Կիրա Նայթլիին։
Լուսանկարները՝ The Daily Mail-ի













