Ուկրաինացի սահմանապահը կրակել է սելֆի անող ռուսներին
ОБЩЕСТВОՌոստովի մարզում ուկրաինացի սահմանապահը կրակ է բացել ռուսների վրա, ովքեր որոշել են մի քանի սելֆի անել` անցակետի ֆոնին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է մեկ տղամարդ:
Նշվում է, որ ռուս սահմանապահներին դիմել է երեք տղամարդ, որոնցից մեկը կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած: Նրանք հայտնել են, որ արհեստական ջրամբարում հանգստի ժամանակ որոշել են լուսանկարվել ուկրաինական անցակետի ֆոնին: Դրանից հետո ուկրաինացի զինվորը կրակ է բացել: Միջադեպի հետևանքով նրանցից մեկը վիրավորվել է:
Երիտասարդներին հաջողվել է փախչել անվտանգ հեռավորության վրա և գնալ հիվանդանոց:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



