Մեխիկոյում կտրուկ վատացել Է բնապահպանական իրադրությունը, իշխանություններն արտակարգ միջոցներ են ձեռնարկում
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկայի մայրաքաղաքի իշխանություններն ապրիլի 5-ի երեկոյան (Երեւանի ժամանակով ապրիլի 6-ի առավոտյան) պաշտոնապես հայտնել են քաղաքի շրջանում բնապահպանական իրադրության զգալի վատթարացման եւ քաղաքի շրջանում ներքնոլորտային օզոնի խտության Էական բարձրացման մասին: Ինչպես նշված Է մեգապոլիսի Շրջակա միջավայրի հ անձնաժողովի հայտարարության մեջ, Տլալպանի շրջանում աղտոտման մակարդակը հասել Է 156 բալի նշագծին (0-ից մինչեւ 200 բալ սանդղակով):
Իրադրության բարելավման նպատակով քաղաքի կառավարության հրապարակած «արտակարգ միջոցները» ներառում են ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործման նոր սահմանափակումներ: Բացի դրանից, ինչպես նշել են գերատեսչությունում, «ցեմենտի, դեղագործական, քիմիական, Էներգետիկական եւ նավթավերամշակման» ճյուղերի ձեռնարկությունները պետք Է «30 – 40 տոկոսով կրճատեն արտանետումները մթնոլորտ»:
Մասնագետների կանխատեսումներով՝ երկրի կենտրոնական մասում հաստատված բարձր ճնշման համակարգը եւ արեգակնային ճառագայթումը կխոչընդոտեն աղտոտման ցրմանը քաղաքային ագլոմերացիայի երկնքում, որտեղ ավելի քան 20 միլիոն մարդ Է բնակվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



