Օլանդը նշել է Թուրքիային դրամական օգնություն տրամադրելու պայմանները
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության հետ այցագրերի վերացման համար Թուրքիան պետք Է համապատասխանի 72 չափանիշների, իսկ 3 միլիարդ եվրո օգնություն ստանալու համար ներկայացնի փախստականների համար նախատեսված կոնկրետ ծրագրեր, որոք կստուգվեն: Այդ մասին, ապրիլի 6-ին BILD տաբլոիդում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Թուրքիա հետ համաձայնագիրը հիմնված Է շատ հստակ պայմանների վրա. Թուքիայի քաղաքացիներին (ԵՄ-ում) կարճաժամկետ այցագրերից ազատելու համար Անկարան պետք Է կատարի 72 չափանիշներ: Բացի դրանից, 3 միլիարդ եվրոն Թուրքիա կուղղորդվի սոսկ այն ժամանակ, երբ կոնկրետ ծրագրեր լինեն հօգուտ փախստականների, եւ դա մենք կստուգենք»,-ասել Է Օլանդը:
Նախագահի խոսքով Եվրամիության երկրները պատրաստվում են նաեւ «ուշադրությամբ հետեւել» «անօինական գաղթյալներ փոխադրողների եւ ընդհատակյա առեւտրի դեմ» Անկարայի պայքարին:
«Եվ ի վերջո, մենք երբեք չենք հրաժարվի մարդու իրավունքների, զանգվածային լրատվամիջոցների ազատության եւ փոքրամասնությունների պաշտպանության մասին խոսելուց»,- հավելել Է Օլանդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



