Մանուկների օգնությունն Արցախին
ОБЩЕСТВОԱյսօր Երեւանի մի շարք պետական եւ մասնավոր մանկապարտեզներ Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնություն են ուղարկելու:
Այս նպատակով մանկապարտեզ հաճախող փոքրիկների՝օգնել ցանկացող ընտանիքներն Արցախի ժողովրդի եւ առաջին գիծ մեկնած ազատամարտիկների համար իրենց հնարավորությունների սահմանում անհրաժեշտ սնունդ ու դեղորայք են բերել մանկապարտեզ:
Օգնությանը մասնակցել են ոչ միայն մանուկները, այլեւ հաստատությունների անձնակազմները:
Տպավորիչ է, երբ փոքրիկ մանուկներն իրենց սիրելի քաղցրավենիքն ուղարկում են Արցախում ապրող իրենց հասակակիցներին՝ այդպիսով մանուկ հասակից գիտակցելով, որ բարի գործերը շատ պիտի լինեն:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



