Ֆրանսիայում Արդբեջանի դեսպանատան մոտ հայկական համայնքը բողոքի մեծ ցույց է կազմակերպել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ հայկական համայնքը ապրիլի 5-ին բողոքի մեծ ցույց է կազմակերպել: Հիմնական կազմակերպիչը ՀՅԴ-ի «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությունն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Երիտասարդները շատ խանդավառ էին և իրավունք ունեին խանդավառ լինելու: Նրանք վանկարկում էի «Ղարաբաղը մերն է»: Նախապես տեղի իշխանությունները համապատասխան տեղ էին հատկացրել բողոքի ցույց անցկացնելու համար: Գրեթե հազար երիտասարդ ներկա էր: Ֆրանսիայի հայությունը ոտքի է կանգնել, ինչպես ամբողջ սփյուռքահայությունը: Պահանջն այն է, որ նախ իսկական զինադադար հաստատվի և երկրորդ` ստիպել Ադրբեջանին գալ բանակացության սեղանի շուրջ և ընդունել խաղաղության տարբերակը»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Նշենք, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ ևս մեկ բողոքի ցույց է նախատեսվում: Այն տեղի է ունենալու ապրիլի 9-ին` տեղի ժամանակով ժամը 16:00-ին: Այս անգամ կազմակերպելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: «Կարևորն այն է, որ ամբողջ հայությունը ոտքի է կանգնել և զորավիգ է Ղարաբաղին, հայոց բանակին»,-ավելացրեց Մուրադ Փափազյանը:



