Մենք պիտի այնպես անենք, որ մարտի դաշտում ընկած զինվորի մայրը, հայրը, քույրը, զավակը միշտ զգան մեր բոլորի հոգածությունը
БЛОГՀրայր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այն, ինչ այս օրերին անում ենք թիկունքում գտնվողներս ի սատարւմն մեր բանակի, մի կաթիլ է սոսկ այն մեծ, ծով գործերի համեմատ, որ անում են սահմանին կանգնած մեր քաջ հայորդիները: Փառք ու պատիվ նրանց, մեր զինվորական ղեկավարությանը:
Սակայն վտանգը չի վերացել, այն ցանկացած պահի կարող է կրկին ահագնանալ: Իսկ դրա կանխումը կամ դյուրությամբ հաղթահարումը կախված է այն բանից, թե մենք, որպես ազգ, որ չափով ենք միաբան: Եվ մենք ուղղակի պարտավոր ենք սրբությամբ պահպանել այսօրվա մեր միաբանությունը: Մենք պիտի այնպես անենք, որ մարտի դաշտում ընկած զինվորի մայրը, հայրը, քույրը, զավակը միշտ զգան պետության, շրջապատի, մեր բոլորի հոգածությունը: Դա մեր՝ ապրողներիս պարտքն է, և պիտի արժանապատվորեն հատուցենք մեր պարտքը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



