Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հետաքրքիր փաստեր գեղեցկության մասին

ЛАЙФ

Ցավոք, այսօր գեղեցկության չափանիշները շատ են փոխվել: Դրա հիմնական մեղավորն, անշուշտ, ԶԼՄ-ներն են, որոնք կարող են գրեթե ամեն ինչ գրավիչ ձևով ներկայացնել հանրությանը: Գրավչության մոդելը ստեղծվում է այսպես կոչված «աստղերի» կողմից, ովքեր փորձում են ձեռք բերել բոլոր պահանջվող կարծրատիպային չափանիշները:  Բայց ի՞նչն է իրականում ինչ-որ մեկին գեղեցկացնում:

Իդեալական գեղեցկություն իրականում գոյություն ունի:

Ձեր կյանքում կարող եք անցնել միլիոնավոր մարդկանց կողքով, բայց տպավորվել միայն մի քանի դեմքերով: Հիանում եք որոշ մարդկանց տեսնելով, մի քանիսի մասին մոռանում եք անմիջապես գլուխը թեքելուց հետո, բայց գոյություն ունի գեղեցկության մի մակարդակ, որը դժվար թե անուշադրության մատնեք: Եվ դուք հարց եք տալիս ինքներդ ձեզ, թե ինչ սխալ եք գործել, որ նա դեռ ձեր կյանքում չէ:

Իդեալական դեմքը, ըստ էության, կախված է երկու կարևոր համամարդկային չափանիշներից. աչքերի և բերանի միջև ընկած ուղղահայաց հատվածը և աչքերի միջև ընկած կողային հատվածը պետք է հավասար լինեն: Ըստ Տորոնտոյի համալսարանի հետազոտողների` իգական սեռի ներկայացուցչի աչքի բիբերի միջև հեռավորությունը պետք է լինի ամբողջ երեսի 46 տոկոսը, իսկ աչքերի և բերանի հեռավորությունը պետք է լինի դեմքի մազագծի և կզակի միջև եղած հեռավորության 36 տոկոսը:    

Դուք ձախ կողմից ավելի գրավիչ եք

Պատրաստվո՞ւմ եք մեկնել մյուս տարվա Կաննի կինոփառատոնին:Չափազանց շատ լրագրողներ կլինեն և եթե ուզում եք իմանալ, թե նկարներում իդեալական տեսք ունենալու համար ինչ դիրքով պետք է կանգնել, հիշեք` ձեր մարմի ձախ կողմն ավելի գրավիչ տեսք ունի: Հետազոտողները խնդրել էին ուսանողներին գնահատել 10 իգական եւ 10 արական սեռի ներկայացուցիչների դիմանկարներ: Այն դիմանկարները, որոնք դեմքի ձախ կողմն էին ներկայացնում, մասնակիցներին ավելի շատ դուր եկան:

Այո՛, նա գրավիչ տեսք ունենալու համար անում է ավելին, քան դու

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է գեղեցիկ շիկահեր շվեդուհու տարեկան աշխատավարձն ավելի բարձր, քան ձերը: Մի պարզ պատճառով, որ նա գրավիչ է: Գեղեցիկ մարդկանցով շրջապատված լինելը շքեղություն է, որի համար տնօրենը պետք է վճարի: Բարետես մարդիկ մի ժամում վաստակում են 5 տոկոս ավելի շատ, քան ոչ այնքան գրավիչ իրենց գործընկերները: Սբ. Լուիս Դաշնային Բանկի կողմից 2005 թվականին իրականացրած հետազոտության համաձայն` բարձրահասակ բարեկազմ կանայք, որ բարետես են, որպես կանոն ավելի բարձր աշխատավարձ են վաստակում, քան նրանց ոչ այնքան բարետես գործընկերները:

Այդպես է մասամբ այն պատճառով, որ որոշ ֆիզիկական հատկանիշներ ազդում են այլոց պատկերացումների վրա, այսպիսով` պատճառ հանդիսանալով, որ գործընկերները զգան իրենց ինքնավստահությունն ու հաղորդակցության պարզ ոճը, որը խթանում է աշխատանքային արտադրողականությունը գրասենյակում:  

Գեղեցիկ մարդիկ ավելի երջանիկ են լինում

Գեղեցկության շնորհիվ ունեցած սոցիալական և ֆինանսական հաջողությունները մարդուն ինքնավստահություն են ներշնչում, որն էլ իր հերթին, բնականաբար, նրան դարձնում է ավելի երջանիկ: Իհարկե, չենք կարող հետևություն անել, որ միայն գեղեցիկ մարդիկ են երջանիկ, բայց նրանք հնարավոր է պարզապես ավելի շատ պատճառ ունենան երջանիկ լինելու համար: Ըստ Տեխասի համալսարանի տնտեսագետների` գեղեցկության հարաբերակցությունը երջանկության հետ մասամբ կապված է, այսպես կոչված, «տնտեսական օգուտների» հետ: Ավելի գրավիչ մարդիկ սովորաբար ավելի շատ գումար են վաստակում և ունենում են ավելի գրավիչ և շատ վաստակող ամուսիններ, քան նրանց ավելի քիչ գրավիչ գործընկերները:

Չափազանց գեղեցիկ լինելու վատ կողմը

Անչափ գրավիչ անձինք սովորաբար առաջացնում են նախանձի զգացողություն ենթագիտակցական մակարդակում: Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչքան հեշտ է գործից շեղվել գեղեցիկ կանանց շրջապատում աշխատելու ընթացքում. ավելի շատ ժամանակ ենք ծախսում նրանց, քան համակարգչի էկրանին նայելու վրա: Բայց գրավիչ լինելը կարող է լինել և լավ, և վատ նվեր: Գեղեցկության պատճառով մարդ կարող է զրկվել աշխատանքային և կրթաթոշակային հնարավորություններից:

Հոգեբան Մարիա Ագֆեն պարզել է, որ կրթաթոշակի համար դիմած բարետես շրջանավարտները ավելի քիչ հավանության են արժանացել գնահատող նույն սեռի ներկայացուցիչների կողմից: Հավանաբար նախանձի զգացողությունը չի թողնում արդար նկատառումներ անել, իսկ գեղեցկությունը կարող է մեզ այն սխալ համոզմանը բերել, որ տվյալ մարդիկ ունեն հիմար բարդույթներ: Ամեն դեպքում, մենք քննադատում ենք գեղեցիկն նույնքան, որքան հիանում ենք դրա գենետիկական կողմով:

Գրավիչ տղամարդիկ և կանայք ունեն ավելի բարձր IQ ցուցանիշ

Ուսումնասիրելով ակադեմիական ինտելեկտը և ֆիզիկական տեսքը ավելի քան 17.000 մարդկանց մոտ` մանկությունից մինչ վաղ հասունություն, Լոնդոնի տնտեսագիտական համալսարանի հետազոտողները պարզել են, որ Բրիտանիայում բարետես կանայք և տղամարդիկ ունեն միջինից մոտավոր 11.4-ով և 13.6-ով բարձր IQ մակարդակ:

Ջեյմս Դինի նման տխուր դեմք ընդունեք

Կանայք գտնում են, որ տղամարդիկ ավելի քիչ գրավիչ են, երբ ժպտում են, հակառակը կարելի է ասել կանանց մասին տղամարդկանց կարծիքի վերաբերյալ: Ինչպես գիտենք, բոլորն էլ սիրում ենք ժպտալ, Բրիտանական Կոլումբիա համալսարանի հետազոտողները գտնում են, որ կանայք տղամարդկանց ավելի քիչ գրավիչ են համարում, երբ նրանք ժպտում են, որովհետև երջանկությունը չի ասոցացվում առնականության հետ:  

Թվերի ուժը

Շրջապատի՛ր քեզ այլ կանանցով, որովհետև կանանց ավելի շատ գրավում են այն տղամարդիկ, ովքեր ցանկալի են այլ կանանց համար:  Գուցե սա մեծացնում է կնոջ` տղամարդու նկատմամբ ունեցած հետաքրքրությունը: Շոտլանդիայի Աբերդեն համալսարանի բրիտանացի հոգեբան Բենեդիկտ Ջոնսը մի փորձարկում է իրականացրել և պարզել, որ կանայք տարվում են այն տղամարդկանցով, ովքեր ցանկալի են կանանց շրջապատում: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ կանայք ցանկանում են, որ իրենց շրջապատի կանայք ևս հաստատեն իրենց ընտրությունը:

Երեխայի տեսքով մեծահասակ կանայք

Նոր Մեքսիկայի համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Ջոնստոունի հետազոտության համաձայն` գրավիչ կնոջը հատուկ հատկանիշներ առանձնացնելիս տղամարդիկ ընտրում են չափանիշներ, որոնք հատուկ են երիտասարդ աղջիկներին. ավելի քիչ հեռավորություն աչքերի և կզակի միջեւ և հաստ շրթունքներ:   

Սերը կուրացնում է

Տղամարդիկ անդադար փորձում են գրավել գեղեցիկ կանանց: Մենք ավելի հակված ենք փորձել ճանաչել գրավիչ մարդկանց անհատական հատկանիշները, քան ավելի քիչ գրավիչ մարդկանց հատկանիշները: Գիտնականները կարծում են, որ քանի որ մենք ավելի մեծ ուշադրություն դարձնում ենք գրավիչ մարդկանց, գուցե հետաքրքրասիրությունից, ռոմանտիկական հետաքրքրությունից կամ նրա հետ ընկերություն անելու ցանկությունից դրդված, մենք, այսպիսով, ավելի լավ ենք ըմբռնում նրանց անհատականությունը: 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%