Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. Սիրուշոն՝ սահմանային դեպքերի մասին
БЛОГՍիրված եւ ճանաչված երգչուհի Սիրուշոն վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողություններին արձագանքել է Հովհաննես Շիրազի հայտնի «Էքսպրոմտ» ստեղծագործության տողերով՝ հրապարակելով Հայոց հաղթանակած բանակի ուղղաթիռի եւ հայկական եկեղեցու՝ հայի ուժն ու հոգին խորհրդանշող լուսանկարը:

«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»,- Facebook-ում գրել է երգչուհին՝ ավելացնելով #NKPeace #ArtsakhStrong հեշթեգերը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



