«Գանձասար Կապանը» հաղթեց «Փյունիկին»
СПОРТ«Գանձասար Կապանը» սեփական հարկի տակ երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Կապանում ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 19-րդ տուրից հետաձգված տեղի «Գանձասար Կապանի» և Երևանի «Փյունիկի» միջև հանդիպումը:
Առաջնության մրցանակային 3-րդ տեղի պայքարին միացած Կապանի թիմը երկրորդ խաղակեսում խփված միակ գնդակի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակի է հասել: Հանդիպման 67-րդ րոպեին «Գանձասար Կապան» ակումբի կազմում աչքի ընկավ թիմի լեգիոներ Էդվարդ Կպոդոն, ով ավելի քան 25 մետրից դիպուկ իրացրեց տուգանային հարվածը:
«Փյունիկին» հաղթելուց հետո Կապանի թիմը մրցաշարային աղյուսակում առաջ պոկվեց իր հետ մինչ այս հավասար միավորներ ունեցող «Արարատից»՝ 2 միավորի առավելություն ստանալով: Այժմ «Գանձասար Կապանի» հաշվին կա 31 միավոր:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



