Նիդեռլանդները դեմ քվեարկեց Եվրամիություն-Ուկրաինա համաձայնագրին
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության եւ Ուկրաինայի միջեւ ասոցացիայի վերաբերյալ համաձայնագրի շուրջ Նիդեռլանդներում անցկացված խորհրդատվական հանրաքվեն վավեր է ճանաչվել, քվեարկության մասնակիցները դեմ են արտահայտվել փաստաթղթի վավերացմանը: Այդ մասին հայտնել է BNO News գործակալությունը՝ հղում անելով բոլոր մունիցիպալիտետներում ձայների հաշվման արդյունքներին:
Այդ տվյալների համաձայն՝ հանրաքվեի մասդնակիցների 38,1 տոկոսը քվեարկել է համաձայնագրի վավերացման օգտին, 61,1 տոկոսը դեմ է արտահայտվել: Քվեարկությանը մասնակցությունը կազմել է 32,2 տոկոս, ինչն ավելի է քվեարկությունը վավերական ճանաչելու համար անհրաժեշտ 30 տոկոսից:
Վերջնական արդյունքները պետք է հայտարարվեն ապրիլի 12-ին:
Ավելի վաղ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ համաժողովրդական քվեարկության արդյունքում կարող է վերանայել Ուկրաինայի հետ ասոցացման մասին համաձայնագրի վավերացման որոշումը, բայց դրա համար ժամանակ կպահանջվի ընթացակարգային առումով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



