ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության կողմնակիցների եւ հակառակորդների թվի տարբերությունը 1 տոկոս Է
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությանը Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության կողմնակիցների թիվը միայն 1 տոկոսով Է գերազանցում հակառակորդների թվաքանակը: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը ICM սոցիոլոգիական ծառայությունն անցկացրել Է Մի ացյալ Թագավորությունում նախատեսված համազգային հանրաքվեի նախաշեմին:
Ապրիլի առաջին օրերին անցկացված հարցմանը մասնակցել Է 2 հազար մարդ: ԵՄ-ի հետ ինտեգրացման օգտին հանդես Է եկել հարցվածների 44 տոկոսը, հանրակցությունից դուրս գալու օգտին արտահայտվել Է 43 տոկոսը, 13 տոկոսը դեռեւս չի հստակեցրել իր դիրքորոշումը: Ինչպես նշում Է ICM-ն, այս տվյալները վկայում են այն բրիտանացիների թվի աննշան կրճատման մասին, ովքեր պաշտպանում են երկիրը ԵՄ-ի կազմում պահելը:
Այս միտման մասին են վկայում նաեւ այլ հարցումներ: Ipsos Mori-ի ծառայության տվյալներով՝ վերջին շաբաթների ընթացքում Եվրամիությանը Միացյալ Թագավորության հետագա անդամակցության օգտին հանդես եկող բրիտանացիների թիվը 54 տոկոսից կրճատվել Է մինչեւ 49 տոկոս: Ipsos Mori-ի նախորդ հետազոտությունն անցկացվել Է փետրվարին: Այն ժամանակ ԵՄ-ից դուրս գալու օգտին հանդես Էր գալիս Թագավորության բնակիչների միայն 36 տոկոսն այն դեպքում, երբ այժմ այդ տեսակետին համաձայն Է հարցվածների արդեն 41 տոկոսը:
Ինչպես նշում են տեղի մեկնաբանները, այսչափ կարճ ժամանակահատվածում հասարակական կարծիքի այսքան կտրուկ փոփոխությունն, ըստ երեւույթին, կապված Է Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի նոր ալիքի հետ: ԵՄ-ի արտաքին սահմաններում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաեւ բրիտանական կղզիների անմիջական մերձակայքում՝ ֆրանսիական Կալեում, անօրինական ներգաղթյալների մասնակցության ամեն օր տեղի ունեցող միջադեպերը Թագավորության շատ բնակիչների ստիպել են կասկածի տակ առնել միասնական եվրոպայի առավելությունները:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված Է հունիսի 23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



