Իրանում գործարկվել Է միջուկային թափոնների նոր պահոցը
МЕЖДУНАРОДНОЕԻրանի կենտրոնական մասի Սպահանի նահանգում գործարկվել Է միջուկային թափոնների Անարակ նոր պահոցը: Այդ մասին հայտնել Է ԻՌՆԱ գործակալությունը:
«Իրանի նախագահ Հասան Ռոուհանին տեսախորհրդաժողովի օգնությամբ Թեհրանից մասնակցել Է երկրի կենտրոնական մասի Սպահանի նահանգում միջուկային թափոնների Անարակ նոր պահոցի բացմանը: Միջոցառումը նվիրված Էր Միջուկային տեխնոլոգիաների օրվան, որն այսօր նշվում Է Իսլամական Հանրապետությունում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
ԻՌՆԱ-ն նշում Է, որ ընդհանուր առմամբ իրանցի ատոմագետներն այդ օրվա առթիվ պատրաստել Էին միջուկային բնագավառի ավելի քան տասը նոր ձեռքբերումներ, որոնք ապրիլի 7-ին Թեհրանում ներկայացվել են մասնագիտական տոնի կապակցությամբ կայացած խորհրդաժողովի շրջանակներում: Մասնավորապես, ցուցադրվել են ցենտրիֆուգների նոր մոդելներ, Արաքի ձեռնարկության համար վառելիքի փորձարկումների արդյունքները, որը ծանր ջրով աշխատող ռեակտորի վերապրոֆիլավորումից հետո օգտագործվելու Է Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) միջուկային գործարքի իրականացման շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



