Էրդողանը սպառնացել է խզել ԵՄ հետ միգրացիոն համաձայնագիրը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է այն բանում, որ նա չի կատարում Անկարայի հետ միգրացիոն համաձայնագրի գծով իր խոստումները, եւ սպառնացել, որ Թուրքիան եւս չի կատարելու այն:
Այս մասին հայտնում է թուրքական HaberTurk կայքը:
ԵՄ անդամ երկրների առաջնորդները եւ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մարտի 18-ին համաձայնագիր են ստորագրել՝ պայմանավորվելով թուրքական քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի եւ ԵՄ-ից 3 մլրդ եվրո ստանալու դիմաց հետ վերադարձնել այն բոլոր սիրիացի անօրինական փախստականներին, որոնք Հունաստան են անցել Թուրքիայի տարածքով:
«Մեր բյուջեի հաշվին գրեթե 3 մլն փախստական է պահվում: Իսկ Եվրոպայի կողմից խոստացվածից մինչ այժմ ոչինչ չկա: Եթե ԵՄ-ն չկատարի իր խոստումները, ապա Թուրքիան եւս չի հետեւի համաձայնագրին», -ասել է Էրդողանը` ելույթ ունենալով ոստիկանների առաջ Անկարայում:
Նա հավելել է, որ ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագրի շրջանակում Եվրամիությունը պետք է Թուրքիային 6 մլրդ եվրո հատկացնի սիրիացի փախստականներին ընդունելու համար:



