Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Լավրով. ՌԴ-ն Ղարաբաղի խնդրի կարգավորման կոնկրետ քայլեր պարունակող փաստաթղթի ընդունման կողմնակից է

МЕЖДУНАРОДНОЕ

Լեռնային Ղարաբաղում խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է կոնկրետ քայլերով փաստաթուղթ ընդունել։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հիմա գլխավոր խնդիրը նորից բռնության պոռթկում թույլ չտալն է։ Այստեղ մենք նորից Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք, եւ հուսամ, որ դա կքննարկվի նաեւ հայկական կողմի մասնակցությամբ, շատ կարեւոր է վերադառնալ այն գաղափարներին, որոնք ամրապնդված են դեռեւս 3-4 տարի առաջ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի համատեղ հայտարարություններում, երբ մեր երկրների նախագահների մասնակցությամբ հանդիպումներ էին ընթանում»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ քաղաքական կարգավորման եւ իրավիճակը հանգուցալուծելու ուղիներ փնտրելուց բացի քննարկվել են նաեւ շփման գծում վստահության միջոցներին վերաբերող հարցեր։ «Նկատի ունենալով, որ երկու կողմից էլ կան զոհեր, պետք է նրանց մարմինները փոխանակել, կան գերիներ։ Եղել է նաեւ շփման գծից դիպուկահարներին մի փոքր հետ քաշելու  գաղափարը։ Շատ ռիսկային է, երբ մարդիկ ամեն ժամ, ամեն րոպե թիրախում տեսնում են իրար, ինչ-որ մեկի նյարդերը չեն դիմանում»։

Լավրովի խոսքով՝ այդ քայլերը վաղուց պլանավորված էին։ «Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների պայմանավորվածությամբ ԵԱՀԿ-ն ՄԽ համանախագահների հետ զբաղվում էր կոնկրետ քայլեր մշակելով։ Սա դեռեւս մինչեւ վերջ չձեւակերպված փաստաթուղթ է, սակայն այն կա, դրա վրա արդեն մի քանի տարի աշխատում են։ Կարծում եմ, որ ներկայիս իրավիճակը մեզ բոլորիս ուշքի կբերի եւ կստիպի արագ հավանություն տալ այդ մեթոդներին եւ գործողությունների դիմել»,- հավելել է Լավրովը։

Նա հայտնել է, որ այդ հարցը քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ իր հանդիպման ժամանակ: «Նա պաշտպանեց այդ մոտեցումը: Իհարկե, հասկանալով, որ մենք այդ միջոցառումները ներդնում են ոչ թե ստատուս քվոն հավերժացնելու համար, ոչ ոք դա չի ուզում, այլ նրա համար, որ ավելի բարենպաստ մթնոլորտ ստեղծվի քաղաքական գործընթացի համար, որի շրջանակներում Ռուսաստանը, երեք համանախագահների ջանքերին զուգահեռ, կիրառում է սեփական նախաձեռնությունները»,-ասել է Լավրովը:

«Նախագահ Պուտինը, իսկ դրանից առաջ նախագահ Մեդվեդեւն ակտիվորեն տարբեր գաղափարներ են առաջ մղել, որոնք թույլ կտան ապաշրջափակել իրավիճակը Ղարաբաղի շուրջ առկա տարածքների վերադարձի միջոցով, միաժամանակ լուծելով ԼՂ կարգավիճակի հարցը: Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, բայց մի քանի տարբերակներ բանակցային սեղանին կան: Մենք երեկ նույնպես Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ դրան անդրադարձել ենք: Մեն ջանքերը կշարունակենք»,-ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Լավրովը ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայի անմիջական միջնորդությամբ. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր ժամանում է Երեւան, իսկ վաղը կլինի բաքվում: Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբների պետերի մակարդակով մենք միջնորդություն ենք իրականացրել այդ հարցում»:

«Ռազմական գործողությունները եւ կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի մասին հայտարարվել է, այն հիմնականում պահպանվում է: Մենք հետեւում ենք իրավիճակին: Գլխավորն այն է, որ երկու կողմերը հաստատել են իրենց հավատարմությունն այդ ռեժիմին»,-նշել է Լավրովը:

Նա հայտնել է, որ մտադիր է շարունակել զրույցն իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ: Մասնավորապես, ապրիլի 8-ին ինքը Մոսկվայում հանդիպելու է Հայաստանի ԱԳ նախարարին՝ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества