Ֆիդել Կաստրոն ութ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առջև
МЕЖДУНАРОДНОЕԿուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն ապրիլի 7-ին ութ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել Է հանրության առջեւ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին, նա Հավանայում այցելել Է կրթահամալիր, ուսուցիչների եւ աշակերտների հետ զրուցել կրթության, առողջապահության եւ պարենի թեմանրի շուրջ:
Համալիրն անվանվել Է ի պատիվ հեղափոխության հերոսուհի Վիլմա Էսպինի՝ Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբոր՝ Ռաուլի կնոջ: Կինը մահացել Է 2007 թվականի հունիսին 77 տարեկան հասակում: Կրթական կենտրոնում սովորում են նախադպրոցական տարիքի եւ տարրական դպրոցի երեխաներ, նշել Է ՏԱՍՍ-ը:
Ֆիդել Կաստրոն հազվադեպ Է հայտնվում հանրության առջեւ: Նախորդ անգամ դա տեղի Է ունեցել 2015 թվականի օգոստոսին, երբ 89-ամյա Կաստրոն հանդիպել Է Վենեսուելայի եւ Բոլիվիայի նախագահներ Նիկոլաս Մադուրոյի եւ Էվո Մորալեսի հետ:



