Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եվրալիգայում» շատ հարցեր անպատասխան մնացին

СПОРТ

«Եվրալիգայի» խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները դեռևս ոչինչ չեն հստակեցրել:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ ապրիլի 7-ին կայացել են եվրոպական ֆուտբոլի երկրորդ խոշոր մրցաշարի 1/4 եզրափակիչի հանդիպումները` անգլիական «Լիվերպուլը» հյուրընկալվել է Դորտմունդի «Բորուսիային», Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ ընդունել է «Սևիլիային», պորտուգալական «Բրագան» հյուրընկալել է Դոնեցկի «Շախտյորին», իսկ իսպանական «Վիլյառեալը» ուժերը չափել է Պրահայի «Սպարտայի» հետ:

Հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում հիմնականում Հենրիխ Մխիթարյանի թիմի` «Բորուսիայի» մրցելույթն էր: Ներկայում «Լիվերպուլը» գլխավորող Յուրգեն Կլոպի համար այս խաղն առաջինն էր «Սիգնալ Իդունա Պարկ» մրազադաշտում որպես «Բորուսիայի» նախկին մարզիչ, ինչն էլ լրացուցիչ հետաքրքրություն ու ինտրիգ էր ապահովել:

«Բորուսիան» առաջին խաղակեսը բավականին ակտիվ սկսեց` փորձելով արագ գոլ հեղինակել, սակայն առաքելությունը չիրագործվեց: Որոշ ժամանակ անց «Լիվերպուլը» հավասարեցրեց խաղը` փորձելով սեփական գրոհները ձեռնարկել:

Առաջին խաղակեսում ուշադրության կենտրոնում Մխիթարյան-Մարկո Ռոյս-Օբամեյանգ տրիոն էր, որն ընթացիկ մրցաշրջանում արդեն 75 գոլի հեղինակ է դարձել: Հանդիպման արդեն 17-րդ րոպեին Մխիթարյանը կարող էր աչքի ընկնել, սակայն նրա հարվածից հետո դեպի դարպասը սլացող գնդակի առջև կանգնեց անգլիական ակումբի պաշտպան Մամադու Սախոն: Առաջին խաղակեսում գերազանց մրցաշրջան անցկացնող Մխիթարյանը ևս երկու անգամ անհանգստացրեց «Եվրալիգայի» մրցաշարի վերջին 5 խաղերից 4-ում սեփական դարպասն անառիկ պահած «Լիվերպուլի» դարպասապահին. մի դեպքում Մխիթարյանը սայթաք եց ու թույլ հարվածեց, մեկ այլ դեպքում գնդակը փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով:

«Լիվերպուլը» փորձեց հակագրոհներ ձեռնարկել, սակայն «Բորուսիայի» պաշտպանությունը հուսալի խաղ էր ցուցադրում: Հանդիպման 36-րդ րոպեին, այնուամենայնիվ, անգլիական ակումբին հաջողվեց գնդակը խաղարկելով հասնել մինչև մրցակցի տուգանային հրապարակի մատույցներ: Այդտեղ էլ իր արագության հաշվին Դիվոկ Օրիժին կարողացավ մեկ քայլ առաջ մտածել և հարվածեց «Բորուսիայի» դարպասին` գնդակը գլորելով դաշտի տերերի դարպասից ներս:

Սեփական դարպասին գոլ ընդունելուց հետո «Բորուսիան» չընկճվեց. մինչև առաջին խաղակեսի ավարտը մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն բոլորն էլ ապարդյուն էին: Մրցավարի՝ առաջին խաղակեսին ավելացրած 4-րդ րոպեին «Լիվերպուլը» կարող էր կոտրել մրցակցին, սակայն դարպասապահի դեմ մեն-մենակ մնացած Օրիժին որոշեց «բարեգործությամբ» զբաղվել:

Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին Մխիթարյանի փոխանցումից հետո «Լիվերպուլի» դարպասը գրավեց Մաթս Հյումելսը` հավասարեցնելով հանդիպման հաշիվը և հանգստացնելով իր թիմակիցներին: «Լիվերպուլի» խաղացողներին բավականին զայրացրեց բաց թողած գոլը, և նրանք առաջ նետվեցին. հանդիպման 49-52-րդ րոպեներին 3 հիանալի սեյվ գործեց «Բորուսիայի» դարպասապահը` իր թիմին փրկելով նախ Ադեմ Լալանայի, ապա նաև Մաթանիել Քլայնի ու Ֆիլիպ Կոուտինյոյի հարվածներից:

Մինչև խաղավարտ այլևս գոլեր չգրանցվեցին, թեև թե՛ «Բորուսիան», թե՛ «Լիվերպուլը» շատ մոտ էին նոր գնդակներ հեղինակելուն և հաղթանակի հասնելուն:

«Եվրալիգայի» քառորդ եզրափակիչի մյուս հանդիպումներում գրանցվեցին բավականին հետաքրքիր, ինչ-որ տեղ մի փոքր անսպասելի արդյունքներ: Սեփական հարկի տակ «Սևիլիային» ընդունած Բիլբաոյի «Ատլետիկը» ողջ հանդիպման ընթացքում տարածքային առավելություն ուներ, 2-րդ խաղակեսի սկզբում Արիս Ադուրիցի օգնությամբ առաջ էր անցել հաշվի մեջ, սակայն «Եվրալիգայի» մրցաշարի գործող չեմպիոնը փորձառության շնորհիվ նախ 56-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, ապա խաղի վերջնամասում` 83-րդ րոպեին Իբորայի գնդակի շնորհիվ շատ կարևոր հաղթաÕ �ակի հասավ մրցակցի դաշտում:

Մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթանակի հասավ նաև Դոնեցկի «Շախտյորը»: Չնայած «Բրագան» ավելի շատ էր տիրում գնդակին ու գրոհում, սակայն առաջին խաղակեսի վերջում ուկրաինական թիմին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. գոլն իր ակտիվում գրանցեց պաշտպան Յարոսլավ Ռակիցկին: Երկրորդ խաղակեսում «Շախտյորը» շարունակեց գրոհել և կրկին հաջողության հասավ. հանդիպման 75-րդ րոպեին Մարլոսի փոխանցումով գոլ հեղինակեց Ֆակունդո Ֆերեյրան: «Բրագան» միայն հանդիպման վերջում` 89-րդ րոպեին կարողացավ մեկ գնդակ հեղինակել, որն էլ իր հաշվին գրանցեց 25-ամյա hարձակվող Վիլսոն Էդուարդոն:

Իսպանական «Վիլիառեալը» սեփական հարկի տակ դժվարությամբ հաղթանակի հասավ Պրահայի «Սպարտայի» նկատմամբ: Արդեն հանդիպման 3-րդ րոպեին Սեդրիկ Բակամբուն առաջ էր մղել «դեղին սուզանավին», սակայն «Պրահայի» ֆուտբոլիստներին հաջողվել էր մինչև ընդմիջում գոլ հեղինակել. աչքի էր ընկել 23-ամյա պաշտպան Յակուբ Բրաբեկը: Երկրորդ խաղակեսը դաշտի տերերը շատ ակտիվ սկսեցին, սակայն Մարիո Գասպարի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: «Վիլյառեալը» չհիասթափվեց և հանդիպման 63-րդ րոպեին Բակամբուի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Իհարկ ե, մինչև խաղավարտ ևս մի քանի հնարավորություններ ստեղծեցին «դեղին սուզանավի» ֆուտբոլիստները, սակայն այդպես էլ ոչ Բակամբուն, ոչ էլ Ռոբերտո Սոլդադոն չկարողացավ մեծացնել հաշվի առավելությունը:

Բնականաբար, առաջին հանդիպումներում գրանցված արդյունքները հնարավորություն են տալիս բոլոր թիմերին հույս ունենալ, որ ընդամենը մեկ շաբաթ անց կայանալիք պատասխան խաղերում բախտը կժպտա իրենց և հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճվի անկախ այն հանգամանքից, թե որտեղ է խաղալու թիմը` սեփական, թե մրցակցի հարկի տակ:

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности