Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նախագահ Սարգսյանի հարցազրույցը «Դոյչե Վելե»-ին ամբողջությամբ. ոչ պաշտոնական թարգմանություն

МЕЖДУНАРОДНОЕ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ապրիլի 6-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էր: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել գերմանական «Դոյչե Վելե»-ին` պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի, ԵԱՏՄ-ին անդամակցության և Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման վերաբերյալ հարցերի: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ` ոչ պաշտոնական թարգմանությամբ:  

-Պարոն Նախագահ, ես չեմ հարցնի Ձեզ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում լարվածության պատճառներիվերաբերյալ, քանի որ արդեն կանխատեսում եմ Ձեր պատասխանը: Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ եք արել` կանխելուհերթական արյունահեղությունը:

-Մենք արել ենք հնարավոր ամեն բան: Մոտ երեք տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված երեք հիմնարար սկզբունքներից երկուսից և այժմ պնդում է, որ հակամարտությունը կարգավորվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Երկրորդը, բացի հակահայկական ելույթներից և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքից, Ադրբեջանը մի քանի անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն` ավելացնելով ռազմական հռետորաբանությունը...

-Կներեք, որ Ձեզ ընդհատում եմ, սակայն ես կցանկանայի իմանալ, թե ի՞նչ է արել հայկական կողմը, անձամբ Դուք`կանխելու իրադրության լիցքաթափումը:

-Հենց դա էլ ասում եմ: Մենք համապատասխան կառույցներին ահազանգում էինք այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել այս ամենը: Մենք առաջարկել էինք ստեղծել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ, որպեսզի հնարավոր լիներ հստակորեն պարզել, թե որ կողմն է կոնֆլիկտային գործողությունների նախաձեռնողը:

-Պատերազմը, ինչպես հաճախ է լինում, սկսվեց անսպասելի, սակայն նույնքան ասպասելի էլ, երեք օր հետո,ռազմական գործողությունները դադարեցին, համաձայնություն եղավ կրակի դադարեցման վերաբերյալ: Ո՞վ օգնեցհասնել նման համաձանության:

-Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները սկսվեցին անսպասելի կերպով: Դա սպասելի էր: Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Սակայն կրակի դադարեցումը ևս պատահական չէր: Ադրբեջանական կողմը մեծ կորուստներ տվեց: Բացի այդ, Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը զանգահարեց հայկական ԶՈՒ գլխավոր շտաբի պետին և տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը համաձայն է այդ հարցով հայկական կողմի հետ հանդիպել Մոսկվայում: Բնականաբար, կար նաև համաշխարհային հանրության աջակցությունը: Շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ հանդես եկան համապատասխան հայտարարություններով:

-Փորձագետները վաղուց մատնանշում են լարվածության բարձր ռիսկի առկայությունը տարածաշրջանում, որտեղդեմ առ դեմ կանգնած են հակամարտող կողմերի զինված զորամիավորումները: Ինչու՞ չեք ցանկանում, որ նրանցբաժանեն խաղաղարար ուժերը, օրինակ ռուսական:

-Մենք երբեք դրա դեմ չենք արտահայտվել, սակայն կարծում ենք, որ հակամարտությունը պետք է ամբողջական և վերջնական լուծում ստանա: Հակառակը, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել ստորագրելու համապատասխան փաստաթուղթ, որը կենթադրեր հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում և երկու կողմերի միջև խաղաղարար ուժերի առկայությունը: Սակայն ադրբեջանցիները դա չցանկացան:

-Դուք ասացիք, որ Ռուսաստանը հստակ դերակատարություն է ունեցել կրակի դադարեցման շուրջպայմանավորվածություն ձեռք բերելու հարցում: Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դիրքորոշումն այսհակամարտությունում: Դուք ինքներդ եք ասում, որ Ռուսաստանը Ձեր ռազմավարական դաշնակիցն է, հովանավորը,և միևնույն ժամանակ այն ժամանակակից զենք է մատակարարում Ադրբեջանին:

-Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է, որ առհասարակ որևէ երկիր եղել կամ կարող է լինել մեր հովանավորը: Եվ Ռուսաստանը երբեք Հայաստանի համար այն դերը չի ունեցել, ինչպես Թուրքիան Ադրբեջանի:

-Սակայն դուք Ռուսաստանին ռազմավարական դաշնակից եք անվանում...

-Այո, դա այդպես է: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական համաձայնագիր: Դրա հետ մեկտեղ մենք միշտ բացահայտ ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:

-Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսին Դուք հայտարարեցիք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդըցանկանում է ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը, որոշել իր ապագան, ապրել իրավական պետությունում:Դուք այդ ցանկությունն օրինական եք համարում, սակայն Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունն,ամեն դեպքում, չեք ճանաչել: Ինչո՞ւ:

-Քանի որ դա մեր կողմից փոխզիջում է: Եթե այսօր Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա կնշանակեր, որ մենք հրաժարվում ենք հակամարտության կարգավորման հարցով նստել բանակցային սեղանի շուրջ: Եթե մենք ճանաչում ենք ԼՂ անկախությունը, ապա էլ ինչի՞ շուրջ պետք է տարվեն բանակցությունները: Ի դեպ, սա պատասխան է Ձեր նախորդ հարցին այն մասին, թե ինչ ենք անում մենք հակամարտության լարվածության դադարեցման համար: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի ավելորդ կերպով չբարդացնենք իրադրությունը:

-Մինսկի խմբի ձևաչափով այս հակամարտության կարգավորման շուրջ միջազգային բանակցությունները տարվումեն արդեն երկու տասնյակ տարի: Դուք դեռ հույս ունե՞ք այդ ձևաչափից, թե անհրաժեշտ եք համարում ինչ-որ նորմոտեցում: Ձեր կարծիքով, ի՞նչ դեր կարող էին խաղալ Գերմանիան, ԵՄ-ն:

-Կարծում եմ Մինսկի խումբն օպտիմալ ձևաչափ է, և չի կարելի ասել, որ այս բոլոր տարիների ընթացքում որևէ արդյունք ձեռք չի բերվել: Ձևաչափի փոփոխությունը ոչինչ չի տա, առավել ևս, որ Մինսկի խմբում ներկայացված են երկրներ ու մասնավորապես համանախագահող երկրները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ), որոնք ունեն բավարար միջոցներ ու հնարավորություններ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման վրա ազդելու համար: Ձևաչափի փոփոխության հարցում պնդում է Ադրբեջանը:

Ինչ վերաբերում է Գերմանիային. այն այժմ նախագահում է ԵԱՀԿ-ում: Այս կազմակերպությունն ունի լայն գործիքակազմ, և ես համոզված եմ, որ այն կարող է դրանցից օգտվել շատ արդյունավետ: Բացի այդ, Գերմանիան նաև Մինսկի խմբի անդամ է:

-Հայաստանը եղել է ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ, որը ենթադրում էր ԵՄ հետ ասոցացմանհեռանկար: Սակայն Դուք որոշում ընդունեցիք ոչ ի օգուտ այս ասոցացման, և Հայաստանը միացավ Եվրասիականտնտեսական միությանը: Ի՞նչը որոշիչ փաստարկ դարձավ դրա համար: Ռուսաստանի ճնշու՞մը: Զուտ տնտեսականհաշվա՞րկ: Ուկրաինայի իրադարձություննե՞րը:

-Սկզբում մեկ նկատառում. ոչ թե մենք եղել ենք «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ, այլ մենք շարունակում ենք լինել նաև հիմա: Նախորդ տարվա դեկտեմբերին սկսվեց բանակցային նոր գործընթացը, դրա երկու փուլերն արդեն հետևում են մնացել: Ի վերջո մենք կստորագրենք փաստաթուղթ ԵՄ հետ: Ռուսաստանի կողմից երբեք որևէ ճնշում չի եղել: Մենք առաջնորդվել ենք տնտեսական նպատակահարմարությամբ: Ռուսաստանը մեր գլխավոր շուկան է և մեր խոշորագույն առևտրային գործընկերը: Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակում մեզ շատ ձեռնտու պայմաններ է առաջարկել` իր ապրանքների համար 30 տոկոս զեղչ տրամադրելով: Իմ սկզբունքն է ընդունել որոշումներ, որոնք կարող են ռեալիզացվել:

-Վերջին հարցն ամբողջովին այլ ոլորտից է: Գերմանիան մինչ օրս չի ճանաչել Առաջին համաշխարհայինպատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները որպես Ցեղասպանություն: Այս տարվափետրվարին Բունդեսթագը Թուրքիայի պատճառով հետաձգեց բանաձևի ընդունումը: Ինչպե՞ս եք գնահատումԳերմանիայի նման դիրքորոշումը:

-Սկսեմ նրանից, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահն անցյալ տարի ապրիլին Բեռլինի տաճարում իր ելույթի ժամանակ շատ ճիշտ խոսքեր գտավ: Մենք երախտապարտ ենք նրան դրա համար: Բացի այդ, ես հուսով եմ, և այդ մասին խոսվել է Բեռլինում բանակցությունների ժամանակ, որ մինչև խորհրդարանական ամառային արձակուրդ Բունդեսթագը կընդունի համապատասխան որոշում բոլոր խմբակցությունների մասնակցությամբ:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества