Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանը պետք է հասնի նրան, որ Թուրքիան դուրս գա Մինսկի խմբից. Կարեն Բեքարյան

МЕЖДУНАРОДНОЕ

«Եվրոպական ինտեգրացիա»ՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները գնահատում է որպես ԼՂ պաշտպանության բանակի հաղթանակ: Լրագրողների հետ զրույցում ապրիլի 8-ին Բեքարյանը նշեց, որ վերջին օրերին հանրության շրջանում մեծ համախմբվածություն կար:  

«Այն, ինչ ունենք, աննախադեպ է: Հայկական երկրորդ պետության համար վտանգ էր առկա: Ոչ ոք, առավել ևս թշնամին, չէր պատկերացնում, որ հանրության շրջանում նման համախմբում կլինի: Ադրբեջանական ողջ քարոզչամեքենան աշխատել է և հանրությանը սրսկել այն գաղափարը, որ եթե իրենց թույլ տան, մի քանի օրում «կազատագրեն» թե’ Ղարաբաղը, թե’ հարակից տարածքները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Կարեն Բեքարյանը:

ԱԺ պատգամավորի խոսքով` Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասարեցվում էր ՀՀ պետբյուջեին. հարևան երկիրը վերջին շրջանում միլիարդների հասնող սպառազինությունների գործարքներ էր կնքում: «Այս ամենը մեկ նպատակի էր ծառայում. Ադրբեջանի խոսքով՝ «պատերազմը չի ավարտվել, եղել է առաջին փուլը, երկրորդ փուլի ժամանակ իրենք ամեն ինչ կապացուցեն»,-նշեց Կարեն Բեքարյանը:

Նրա համոզմամբ` Ադրբեջանն իրականացրեց պատրաստված, պլանավորված հարձակում:

«Հաշվի էր առնված այն հանգամանքը, որ գերագույն հրամանատարը` ՀՀ նախագահը, անմիջական կապի որոշակի խնդիրներ է ունենալու, գործողությունները համընկնում էին երկրի ղեկավարի վերադարձի հետ: 22 տարի պատրաստած հարձակում էր: Թե ինչ է եղավ արդյունքը` բոլորի աչքի առաջ է»,-հավելեց ԱԺ պատգամավորը:

Կարեն Բեքարյանի խոսքով` Ադրբեջանում ժողովրդավարության ստվեր անգամ չկա: «Տեսնում ենք, թե մեդիայի նկատմամբ ինչ է կատարվում: Ադրբեջանի իշխանությունները հանրությանը երկար ժամանակ հեքիաթներով են պահել»,-նշեց նա:

ԱԺ պատգամավորի խոսքով` տեղի ունեցած իրադարձությունները համընկնում են Panama Papers գաղտնազերծված փաստաթղթերի արտահոսքի հետ: Նրա համոզմամբ` Ադրբեջանի ղեկավարն իրականության զգացողության կորուստ ունի, և փոքր ժամանակ «մարդուկներով» չխաղացած խաղը որոշում է հիմա խաղալ:

«Ադրբեջանն իր բոլոր գործողություններով խախտել է միջազգային իրավունքը, իրականացրել  ռազմական հանցագործություններ: Մինսկի խմբի համանախագահությունը մեծ ապտակ ստացավ: Բոլոր մայրաքաղաքներում հստակ պատկերացնում են, որ աշխարհի որևէ կոնֆլիկտի պարագայում այս երկրներին միջնորդ ընկալելը շատ բարդ է լինելու: Հայաստանը պետք է հասնի նրան, որ Թուրքիան Մինսկի խմբից դուրս գա, քանի որ պատերազմ է հրահրում»,-նշեց նա` շեշտելով, որ հայաստանյան դիվանագիտությունը պետք է բանակի լուծած խնդիրներից հետ չմնա:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջերկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման ենենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժիկողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքովսպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց ենտեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեինադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 32 կորուստունի, 25 զինծառայող անհայտ կորած է, 121 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին ևարհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներպատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժըտվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհ երի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանումարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավորշտաբն երի պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Ադրբեջանն ինտենսիվ խախտում էպայմանավորվածությունը` ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը կատարելով դիվերսիոն անհաջող երկու փորձ, ապրիլի 6-ի գիշերը կրակիտակ պահելով անգամ ՀՀ Վարդենիս քաղաքը:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества