Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պատմական զուգահեռներ. թուրքական պատրվակներ

БЛОГ

Լևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այն ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին ուշագրավ է թուրքական մամուլի դիտարկումների ու քաղաքական ենթատեքստերի համատեքսում: Թուրքական մամուլում սկսել են շրջանառվել տեղեկություններ, որոնք կրում են սադրիչ բնույթ` նպատակ ունենալով քաղաքական առումով ինչ-ինչ խնդիրներ լուծել: 

Թուրքիան, ամենաբարձր մակարդակով պաշտպանեց ու խրախուսեց Ադրբեջանին` հարձակման ու ագրեսիայի հարցում: Այլ բան պաշտոնական Անկարայից, այն էլ այսօր, միամտություն կլիներ սպասել: Թուրքիան սատարում և աջակցում է Բաքվի կողմից սանձազերծված գործողությունները, իսկ Ադրբեջանն էլ «թև առնում» իր ավագ եղբորից: Չանդրադառնալով ռազմական գործողությունների պլանավորման ու իրականացման հարցում Անկարայի դերակատարությանն առնչվող հարցերին` ուշագրավ են, հատկապես քաղաքական գործընթացների տեսանկյունից Անկարայի վարքագծային «պատրվակները», որոնք ներկայում դրսևորվում են հատկապես տեղեկատվական դաշտում: Առաջինը, որ անհրաժեշտ է նշել, թուրքական տեղեկատվական դաշտում երկու ուղղությամբ տեղեկատվական հոսքերի ակտիվացումն է, որոնք ունեն քաղաքական կարևոր ենթատեքստ: 

Նախ, ապրիլի 6-ին արդեն թուրքական ԶԼՄ-ներով բավական ակտիվ, սենսացիոն ու ընդգծված խորագրերով, սկսեցին տարածվել տեղեկություններ, թե իբր հայկական ուժերի կողմից կրակ է բացվել Նախիջևանի ուղղությամբ: Հայկական կողմն անմիջապես հերքեց նման տեղեկատվության իսկությունը: Հաջորդ օրն արդեն թուրքական լրատվամիջոցները տեղեկատվական դաշտը հեղեղեցին «Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) կողմից Հայաստանին օժանդակելու պնդումներով: Ըստ հրապարակումների` իբր PKK-ի հրամանատարությունը ուժեր է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ` Ադրբեջանի դեմ կռվելու համար և PKK-ի Քանդիլի հրամանատարության կողմից շուրջ 400 զինյալներ Թուրքիայից անցել են Հայաստան և տեղավորվել Լեռնային Ղարաբաղում: Հայաստանում PKK-ի ճամբարների առկայության մասին պնդումները ժամանակ առ ժամանակ ի հայտ էին գալիս թուրքական մամուլում, երբ ազգայնական ալիքի տակ փորձում էին թիրախավորել նաև Հայաստանին: 

Ուշագրավ է, որ այս տեղեկությունները շրջանառության մեջ են դնում թուրքական իշխանական լրատվամիջոցները: Ուստի, սրանք քաղաքական որոշ հաշվարկներ ու նպատակներ են հետապնդում: Նման ապատեղեկատվությունների ու լուրերի շրջանառմամբ թուրքական քաղաքական շրջանակները փորձում են Թուրքիայի համար ինչ-ինչ հիմնավորումներ ապահովել` հետագայում նաև իրենց տարբեր ֆորմատներով գործողություններն ու դերակատարությունը հիմնավորելու և դրանց վրա նոր քայլեր մշակելու համար: 

Վերոնշյալն ուշագրավ է այն առումով, որ նման սցենարներ թուրքական կողմը բանեցրել է դեռ 1992-1993թթ. ընթացքում, երբ տարբեր պատրվակներով թուրքական ռազմաքաղաքական ղեկավարությունը հեռահար պլաններ էր մշակում: Արցախյան գոյամարտի տարիներին` 1993թ. օգոստոսին Թուրքիայի վարչապետ Թ. Չիլլերը դիմեց թուրքական խորհրդարանին` թուրքական բանակը մարտական պատրաստության բերելու և «հայկական ուժերի կողմից Նախիջևանի դեմ ագրեսիան կանխելու» նպատակով: Ավելի ուշ` նույն թվականի հոկտեմբերին արդեն Թուրքիան պատրաստությունների մեջ էր և որպես պատրվակ հիմնավորվում էր ինչպես «Հայաստանում PKK-ի ճամբարների առկայության», այնպես էլ` «հայկական ագրեսիայից» Նախիջևանի պաշտպանության հանգամանքը, ինչը քննարկվել էր նաև այդ երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Ի դեպ, 1993թ. սեպտեմբերին Թուրքիան արդեն ուժեր էր կենտրոնացրել հայ-թուրքական սահմանին: 

Ներկայիս իրավիճակում, հաշվի առնելով Թուրքիայի մերօրյա իշխանությունների քաղաքական մեկուսացվածությունն արտաքին աշխարհից, երկրում տիրող բարդ իրավիճակը, ռուս-թուրքական լարվածությունն ու վարքագծի անկանխատեսելիության գործոնը` ավելի են մեծացնում տարածաշրջանում Թուրքիայի ապակայունարար դերակատարությունն ու ազդեցությունը: Ժամանակներն անցնում են, իսկ Թուրքիայի` կարծես ավանդական դարձած «պատրվակների քաղաքականությունը» նոր թափ ու երանգներ ստանում:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию