ԿԺԴՀ-ի 13 քաղաքացիներ են փախել Հարավային Կորեա
МЕЖДУНАРОДНОЕՀյուսիսային Կորեայի 13 քաղաքացիներ, որոնք աշխատում Էին կորեական խոհանոցի նույն ռեստորանում, փախել են Հարավային Կորեա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հայտնել Է BBC-ին՝ հղում անելով հարավկորեական իշխանություններին:
Կորեաների միավորման հարցերի նախարարության ներկայացուցիչ Չոն Չոն Հիի խոսքով՝ մարդիկ, որոնք երկրի սահմաններից դուրս աշխատում Էին հյուսիսկորեական ռեստորաններում, առաջներում Էլ Էին փախչում Հարավային Կորեա, բայց սա առաջին դեպքն Է, երբ փախչելու մասին որոշում Է ընդունել միասին աշխատող միանգամից 13 մարդ:
Հյուսիսկորեացիների փախուստները երկրից Փենյանի եւ Սեուլի միջեւ կատաղի վեճերի առարկա են: Հյուսիսային Կորեան Հարավայինին մեղադրում Է մարդկանց իր կողմը հրապուրելու մեջ:
Հյուսիսային Կորեայի իշխանություններն արտասահմանում աշխատելու համար ընտրում են այն քաղաքացիներին, որոնք ապացուցել են իրենց հավատարմությունը պետական քաղաքականությանը, նշում Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Չոն Չոն Հին ճշտել Է, որ Հարավային Կորեայի տարածք Է ժամանել 12 կին եւ մեկ տղամարդ: Երկիրը, որտեղից ժամանել են հյուսիսկորեացիները, չի ճշտվում, որպեսզի հնարավոր լինի խուսափել դիվանագիտական խնդիրներից եւ ապահովել Հյուսիսային Կորեայի այն քաղաքացիների անվտանգությունը, որոնք շարունակում են աշխատել այնտեղ:



