Կինը 4 տարեկան որդուն միայնակ թողել է լողավազանում ու հեռացել իր գործերով (լուսանկարներ, տեսանյութ)
ЛАЙФՄոսկվայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Յուլիա Շ․-ի նկատմամբ, ով թողել է 4 տարեկան որդուն լողավազանում ու գնացել մարզասրահ։ Տղան սկսել է խեղդվել, բայց բարեբախտաբար հրաշքով ողջ է մնացել։
Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի էլիտար ֆիտնես-ակումբներից մեկում։ Մայրը 4 տարեկան որդու հետ եկել է լողավազան եւ ինքն է զբաղեցրել երեխային ջրում։ Սակայն հետո նա երեխային թողել է լողավազանում ու ինքը մարզասրահի հատված գնացել՝ մարզվելու։
Ընդ որում, ոչ ոքի չի զգուշացրել, որ միայնակ է թողնում նրան։ Երբ փոքրիկը սկսել է խեղդվել, լողավազան մյուս այցելուները փրկել են նրան։ Այժմ ոստիկանները մեղադրում են փոքրիկի մորն անփութության մեջ։


Պատրաստեց՝ Past.am-ը
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



