Ահա թե ինչ տեսք ունի աշխարհում լավագույն հյուրանոցը
ЛАЙФOberoi Udaivilas հյուրանոցն իրեն արժանի առաջին տեղն է գրավել Travel + Leisure ամսագրի վարկանշային աղյուսակում,-գրում է Past.am-ը :
Հյուրանոցը գտնվում է Հնդկաստանի Ռաջաստան նահանգում: Այն հյուրանոց է ռոմանտիկների համար: Հյուրանոցը հնդկական պալատ է հիշեցնում՝ ժամանակակից հարմարություններով:

Oberoi Udaivilas-ը սպասարկման բարձր մակարդակ է, անհավանական դիզայն ու գլխապտույտ շքեղություն նրանց համար, ով կարող է իրեն թույլ տալ նման ճոխություն:
Հյուրերը հյուրանոց են գալիս՝ լողալով Պիկոլա լճով մասնավոր նավակով:

Հյուրանոցի մուտքի մոտ նրանց դիմավորում է հիանալի ճարտարապետությունը՝ ոգեշնչված Ռաջաստանի ավանդական պալատներից:

Հնդկական պալատի թեման շարունակվում է նաև հյուրանոցի ներսում, որտեղ կարելի է տեսնել դեկորատիվ գմբեթներ ու կամարներ: 
Հյուրանոցում ամենուր կա հասանելի Wi-Fi:

Որոշ համարներ ելք ունեն դեպի լողավազաններ:

Սենյակներն ընդարձակ են ու ձևավորված տեղի տեքստիլով ու հնդկական մշակույթի իրերով:

Oberoi Udaivilas-ում կա սպա կենտրոն ու մարզասրահ, որտեղ հնարավոր է զբաղվել յոգայով ու մեդիտացիայով:




