Բոլոր խնդիրներով հանդերձ՝ ԵԱՏՄ-ից տնտեսական օգուտները կարող են ավելի շատ լինել. Շարմազանով
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանի իշխանությունները Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության որոշումն արդարացված են համարում: Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց, որ չնայած վերջին զարգացումների արդյունքում (ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա Ղազախստանի առաջարկով-հեղ.) կառույցի հեղինակությո ւնն անկում է ապրել Հայաստանի ու հայ ժողովրդի աչքերում, այդուհանդերձ, ԵԱՏՄ-ին անդամակցության դրական կողմն ավելի շատ է, քան բացասական: «Բոլոր խնդիրներով հանդերձ՝ դրականն ավելի շատ է և տնտեսական օգուտները կարող են ավելի շատ լինել: ԵԱՏՄ մտնելն արդարացի որոշում էր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Շարմազանովը:
Նա նաև նկատեց, որ Լեռնային Ղարաբաղում ծավալված իրադարձությունների ֆոնին ՀԱՊԿ որոշ գործընկերներ իրենց չեն պահել դաշնակիցների նման՝ հիշատակելով Բելառուսի օրինակը, երբ այդ երկրի դեսպանի հետ ԱԳՆ-ում կայացած հանդիպումից հետո Բելառուսը փոխեց իր դիրքորոշումը: Այդուհանդերձ, ցանկացած երկիր պետք է լինի այս կամ այն ռազմավարական բլոկում: «Բոլոր խնդիրներով հանդերձ՝ Հայաստանի անդամակցությունը պետք է և մեզ, և ՀԱՊԿ-ին: Մենք հովանավորներ չունենք, մեր հովանավորը ժողովրդի միասնությունն է»,-ասաց ՀՀԿ խոսնակը:



