Սերգեյ Լազարեւը ուշաթափվել է բեմի վրա՝ համերգի ժամանակ (տեսանյութ)
ВИДЕОՌուս հայտնի երգիչ Սերգեյ Լազարեւը ուշաթափվել է հենց բեմի վրա՝ համերգի ժամանակ։ Երգչի գլուխը պտտվել է, նա ընկել է ու կարճ ժամանակով կորցրել գիտակցությունը։ Երգչի շոուի պարողներն օգնել են, ուշքի բերել նրան ու տարել հետնաբեմ։ Համերգին ներկաները սկզբում չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, երբ երգիչն ընկել է, հանդիսատեսը շարունակել է ծափահարել՝ մտածելով, որ դա շոուի մաս է։
Երգչի համար շտապօգնություն ե կանչել, Լազարեւը ստիպված հետաձգել է համերգը։ Ավելի ուշ երգիչը մեկնաբանել է տեղի ունեցածը։ Լազարեւն ասել է, որ ուշաթափության պատճառը եղել է այն, որ ինքը «Եվրատեսիլին» ներկայանալու համար շատ ջանքեր է գործադրում եւ ուժասպառ է եղել։ Նա ներողություն է խնդրել հանդիսատեսից ու ասել, որ համերգը կկայանա օրեր անց։
Պատրաստեց Past.am-ը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



