Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ժառանգութունը» կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը

ПОЛИТИКА

«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Վերջին քառորդ դարում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, տարածաշրջանում ընթացող զարգացումները (Ուկրաինա, Սիրիա, Իրաք) ավելի ցայտուն են դարձնում 20-րդ դարասկզբից ժառանգություն թողնված խնդիրները (ցարական Ռուսաստանի անկում եւ Սովետական կայսրության ստեղծում, Օսմանյան կայսրության անկում եւ Թուրքիայի Հանրապետության ստեղծում` ի հաշիվ հայկական տարածքների):

Սովետական Միության անկումից հետո 20-րդ դարավերջին վերականգնվեց Հայկականի անկախ պետականությունը` երկու հանրապետությունների տեսքով, պատմական Հայրենիքի 42 հազար քառ. կմ տարածքի վրա (շուրջ 10 տոկոս): Քեմալաբոլշեւիկյան գործարքի արդյունքում հայկական տարածքները նվիրաբերվեցին ԽՍՀՄ-ում` Ադրբեջանին (Արցախ, Նախիջեւան), իսկ Թուրքիայի Հանրապետությանը` Կիլիկիան, Արեւմտյան Հայաստանը եւ Արեւելյան Հայաստանի զգալի մասը:

20-րդ դարավերջին ԽՍՀՄ փլուզումից հետո իրենց անկախության մասին հայտարարեցին նաեւ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ Արցախը (Արցախի Հանրապետությունը մինչ օրս միջազգայնորեն ճանաչված չէ): Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի աջակցությունը, հարձակվեց Հայաստանի եւ Արցախի վրա` վերջինիս ինքնորոշման բնական ցանկությանն արձագանքելով պատերազմով: 1994 թվականին Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի Հանրապետությունների միջեւ կնքվեց անժամկետ զինադադար, որը Ադրբեջանը պարբերաբար խախտում էր: Իսկ 2016 թվականի ապրիլի 2-ին այդ երկիրը զինադադարի խախտումները փոխարինեց արդեն լայնածավալ պատերազմական գործողություններով, ինչը հավանության արժանացավ Թուրքիայի կողմից: Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները քսանհինգ տարվա իրենց գործունեությամբ ապացուցել են, որ տարածաշրջանում հանդիսանում են խաղաղության ու կայունության երաշխավոր՝ չնայած շրջափակման մեջ են գտնվում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը լիարժեք ճանաչի քաղաքակիրթ իր գործընկերոջ, տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովող, Արեւելքն ու Արեւմուտքը իրար կապող Հայկական պետականության գործոնը:

Ելնելով վերոգրյալից` «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում.

Հայաստանի Հանրապետությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը եւ բացառել Արցախի վերաբերող որեւէ բանակցություն եւ փաստաթղթի ստորագրում առանց իր մասնակցության, Հայաստանի Հանրապետության ստորագրությունը հանել հայ-թուրքական արձանագրություններից, Արցախի սահմանների պաշտպանության հարցում բացառել որեւէ օտար ուժի ներկայություն, սկսել գործընթաց Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ եւ այդ երկրին միջազգային ատյաններում կանչել պատասխանատվության:

Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, միջոցներ ձեռնարկել վերականգնելու Ադրբեջանի նոր զինված ագրեսիայի հետեւանքով Արցախի տուժած տնտեսությունն ու ենթակառուցվածքները, նախաձեռնել Վիլսոնի իրավարար վճռի կենսագործումը:

Եվրամիությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը եւ բանակցություններ սկսել նրա հետ Եվրասոցացման պայմանագիր ստորագրելու շուրջ:

Ռուսաստանի Դաշնությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, դատապարտել Ադրբեջանին վաճառած իր հարձակողական սպառազինության միջոցով Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու իրողությունը, չեղարկել Ադրբեջանին սպառազինությունների հետագա վաճառքի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները, ձեռնպահ մնալ Իրանի ու Հայաստանի ինքնիշխան իրավունքի` գազամուղի, նավթատարի եւ երկաթգծի կառուցմանը խոչընդոտելուց:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանը դիտարկել Մետաքսի մեծ ճանապարհի վերագործարկման ծրագրում որպես լիիրավ մասնակից:

Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, կյանքի կոչել Իրանի ու Հայաստանի միջեւ նավթատարի, գազատարի եւ երկաթգծի կառուցումը` դիտարկելով Հայաստանը որպես տարանցիկ երկիր դեպի Եվրոպա:

Վրաստանի Հանրապետությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, Ջավախքը դարձնել երկու երկրները կամրջող կենսօղակ, հասնել հայոց մշակութային ժառանգության խնդիրների համակողմանի լուծմանը եւ մասնակցել Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա գազատարի, նավթատարի ու երկաթգծի կառուցման ծրագրերի իրականացմանը:

Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդներին՝ տապալել Ալիեւի մարդատյաց եւ հանցագործ կլանային վարչակարգը, պահանջել նոր իշխանություններից ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու մյուս ազգային միավորների ինքնորոշման իրավունքը, նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ ազգերի խաղաղ համակեցությանը:

Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը: Ճանաչել եւ դատապարտել Թուրքիայի կողմից իրականացված՝ Հայոց ցեղասպանությունն ու Հայրենազրկումը, փոխհատուցել եւ վերացնել դրանց հետեւանքները (բարոյական, նյութական, տարածքային): Աշխարհի բոլոր պետություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը եւ աջակցել վերականգնելու Արցախի Հանրապետության՝ պատերազմից տուժած տնտեսությունն ու ենթակառուցվածքները:

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում համայն հայությանը` համախմբվել Հայկական պետականության շուրջ՝ ազգային շահի սպասարկման հրամայականով»։

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%