Երիտասարդ բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությունից առաջ ուժերը կչափեն Հայաստանի առաջնությանը
СПОРТ«Դինամո» ՄՀԿ-ի բռնցքամարտի մարզադահլիճում ապրիլի 10-ից մեկնարկում է Բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, հայտնում է, որ երիտասարդների առաջնությանը կմասնակցեն շուրջ 160 մարզիկներ:
«Մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին, իսկ ապրիլի 11-ից կսկսվեն նախնական փուլերի մենամարտերը»,- «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից` հավելելով, որ երիտասարդների առաջնության եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան վերջին օրը` ապրիլի 15-ին:
Բռնցքամարտի երիտասարդների առաջնությանն արձանագրված արդյունքները հիմք ընդունելով` կկազմվի նաև Հայաստանի երիտասարդների հավաքականը, որը մայիսին կմասնակցի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



