Կլիչկոն կրկին ռինգ դուրս կգա
СПОРТՈւկրաինացի անվանի բռնցքամարտիկ Կլիչկո եղբայրներից Վլադիմիրը հուլիսի 9-ին կմասնակցի ռևանշային մենամարտի:«Արմենպրես»-ը, վկայակոչելով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերծանր քաշային կարգում IBO, WBO, և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի մարզիչ Պետեր Ֆյուրիի` Twitter միկրոբլոգի էջում թողած գրառումը, հայտնում է, որ մենամարտ ը տեղի կունենա Մանչեսթերում:
«Հուլիսի 9-ին Մանչեսթերում Թայսոն Ֆյուրին կմենամարտի Վլադիմիր Կլիչկոյի դեմ: Պաշտոնական հայտարարությունը և մանրամասները կլինեն ավելի ուշ»,- գրել է անվանի բռնցքամարտիկի մարզիչը:
Ռևանշային մենամարտ կազմակերպվում է ի նշան գերմանական Դյուսելդորֆ քաղաքում նախորդ տարվա նոյեմբերին կայացած մենամարտում տոնած Ֆյուրիի հաղթանակի: Մրցավարների միաձայն որոշմամբ Վլադիմիր Կլիչկոն, ով վերջին անգամ պարտվել էր ավելի քան 11 տարի առաջ, Ֆյուրիին զիջել էր միավորների զգալի տարբերությամբ: