Դեռահաս աղջիկները սպանել են մի կնոջ եւ սելֆի արել նրա դիակի հետ
ОБЩЕСТВОԲրիտանական Լիդս քաղաքում 14 եւ 13 տարեկան աղջիկները մեղավոր են ճանաչվել կնոջ դաժան սպանության մեջ։ Նրանք դաժան ծեծի են ենթարկել կնոջը, սպանել, ապա սելֆի են արել իրենց զոհի ֆոնին։ Տեղի դատարանը դեռահաս աղջիկներին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Ինչպես պարզվել է, աղջիկները սպանել են 39-ամյա Անջելա Ռայտսոնին, նրան սպանել են սեփական բնակարանում։ Կնոջը դանակահարել էին 70 անգամ եւ 54 անգամ էլ տարբեր առարկաներով հարվածել են նրան։
Ինչպես պարզել են ոստիկանները, աղջիկները հարբելիս են եղել 39-ամյա կնոջ հետ, ով ալկոհոլիկ էր, ապա խմելուց հետո նրանք գազանաբար սպանել են կնոջն ու սպանելուց հետո ֆոտոսեսսիա իրականացրել նրա դիակի հետ։ Սպանությունից հետո նրանք չեն փորձել փախչել, այլ հակառակը, արյունոտ հագուստով գնացել են ընկերներին այցելելու։ Պարզվել է նաեւ, որ աղջիկներից մեկը 11 տարեկանից թմրամոլ է։
Պատրաստեց Past.am-ը:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



