Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բարդ է լինել որևէ գերտերության թշնամի, բայց ավելի բարդ է լինել նրա դաշնակիցը

БЛОГ

Արմեն Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բնույթով լինելով միջին վիճակագրական զգացականությամբ ազգիս ներկայացուցիչ՝ շատերի պես անխնա կեպով հայհոյում եմ թուրքին, ռուսին, բելառուսին, ուկրաինացուն հրեային և բոլոր նրանց, ում աջակցությամբ, նաև՝ արտադրած զենքով թշնամին կրակում է Հայրենիքի և հայ զինվորի ուղղությամբ: Ինչ արած, իրավիճակն ակտիվ պատերազմական է, լարված ենք բոլորս, ունենք տասնյակ մարդկային կորուստներ, զգացմունքայնությունը բոլոր առումներով գերակայում է բանականության նկատմամբ, ինչը, սակայն, բնական է, բայց ճիշտ չէ:

Մինչդեռ ինքս ինձ գնահատելով նաև որպես միջին վիճակագրական գիտակցականությամբ ազգիս ներկայացուցիչ, ով հնարավոր առավել ներգրավվածությամբ ապրեց ակտիվ պատերազմական գործողությունների և դրան հաջորդած արդեն մի քանի օրերի ներքին և արտաքին գրեթե բոլոր իրողությունները՝ բազմաթիվ այլ օբյեկտիվ հարցադրումների կողքին հաճախ եմ ինքս ինձ հարց տալիս՝ «Տեղի՞ն է մեր անհաջողությունների և հատկապես կորուստների հետևում առավելապես տեսնել դաշնակիցներին»...

Ի՞նչ խոսք, ամեն պետություն, ամեն ժողովուրդ ինքն է ընտրում իր դաշնակցին՝ պայմանավորված տարբեր ոլորտների անվտանգության, ընդհանուր շահերի և սպառնալիքների, համագործակցության մակարդակի, քաղաքակրթական, մշակութային ընդհանրությունների, ինչու ոչ՝ ընդհանուր պատմական անցյալի և, ինչն ամենակարևորն է՝ դրանից առած դասերի գնահատականներով ու հիմքերով: Վերոնշյալի համատեքստում, այնպես է ստացվել, որ, իբրև դաշնակից, ընտրել ենք Ռուսաստանին...
Մեր դաշնակիցը՝ Ռուսաստանը, զենք է վաճառում մեր թշնամուն՝ Ադրբեջանին, ինչը որևէ կերպ չի տեղավորվում բարոյականության մեջ... Բայց մի՞թե բանականության շրջանակներում է քաղաքականության, հատկապես աշխարհաքաղաքականության մեջ գերտերությանը մեղադրելը «անբարոյականության մեջ», հաճախ վիճելի է անգամ «դավաճանության մեջ» մեղադրելու իրողությունը: Ռուսաստանը խուսափում է Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումից, որովհետև մեր տարածաշրջանում մեր թշնամին իր ռազմավարական կարևորությամբ նվազ նշանակություն չունի մեր դաշնակցի համար:

Ռուսաստանին «անբարոյականության» և «դավաճանության» մեջ մեղադրողներն, իրենց զգացական մոտեցումները հիմնավորելիս, իբրև «դաշնակցային հարաբերությունների» դասական օրինակ հաճախ են հղում կատարում Իսրայել-ԱՄՆ հարաբերություններին: Իսկ դուք գիտե՞ք, որ 1970-ականների երկրորդ կեսին Իսրայելում ԱՄՆ-ին հայհոյում էին շատ ավելի սուր ու անխնա, քան այսօր մեզնից շատ-շատերը՝ Ռուսաստանին (1973թ.արաբ-իսրայելական պատերազմին ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի և մերօրյա իրականության միջև զուգահեռներին կանդրադառնամ առանձին վերլուծությամբ), իսկ գիտական և մասնագիտական շրջանակներում ամենից հաճախ շրջանառվող դրույթներից մեկն էլ հետևյալ միտքն էր՝ «Բարդ է լինել ԱՄՆ-ի թշնամին, բայց ավելի բարդ է լինել նրա դաշնակիցը»: Գուցե շատերն այդ մասին չգիտեն... այդ իսկ պատճառով, բերեմ ավելի թարմ օրինակ:

2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում միջազգային «Վեցյակ» խմբի և Իրանի միջև բանակցությունների արդյունքում դրվեց Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծման մեկնարկը, որի գլխավոր ճարտարպետներից մեկն, ի դեպ, Իրանի ամենաոխերիմ թշնամու՝ Իսրայելի ամենաառանցքային դաշնակիցն էր՝ Վաշինգթոնը: Իսկ ինչու՞ էր ԱՄՆ-ը գնում Իրանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման, պատասխանը շատ պարզ է՝ նրա շահը դա էր պահանջում: Քաոսային իրավիճակում հայտնված Մերձավոր Արևելքում իր քաղաքականությունն ավելի ազդեցիկ և արդյունավետ դարձնելու նպատակով Վաշինգթոնի համար օրակարգային էր Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը:

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա սկսած 2013 թ-ից՝ որոշ դրսևորումներով մինչ օրս, իսրայելական իշխանությունների ամենաբարձր մակարդակով, մինչև վիճակագրական նվազագույն զգացմունքայնությամբ շարքային իսրայելցի, ԱՄՆ-ին քննադատել են, ամոթանք են տվել, հայհոյել, մեղադրել «անբարոյականության» և «դավաճանության» մեջ և այլն, իսկ երկու դաշնակից երկրների ղեկավարների՝ Բարաք Օբամայի և Բենյամին Նեթանյահուի հարաբերությունները մինչ օրս ծայրահեղ լարվածության, եթե ոչ անթաքույց թշնամանքի մակարդակում են: Վերոնշյալի համատեքստում, շատ օբյեկտիվ հարց է առաջանում՝ «Իսրայելի վարքի ազդեցությամբ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ինչ-որ բան փոխվե՞ց»: Պատասխանը նաև յուրաքանչյուրիս աչքի առաջ է՝ «Չփոխվեց». բոլորս ենք ականատես լինում տարաբնույթ պատժամիջոցներն աստիճանաբար թոթափող և «Սիոնիստական ռեժիմի»(Իսրայել) մոտալուտ վախճանը գուժող նախկին և նոր Իրանի սպառնալիքներին:

Ասվածի համատեքստում մեր և մեր դաշնակցի ու Իսրայելի և նրա դաշնակցի միջև զուգահեռներն ու դաշնակցային հարաբերությունների առանձնահատկությունները լավագույնս ըմբռնելու համար դիմենք հետևյալ բանաձևի օգնությանը՝
1. Հայաստանի թշնամի Ադրբեջանը հանդիսանում է Հայաստանի դաշնակից Ռուսաստանի առնվազն բարեկամն ու գործընկերը:
2. Իսրայելի ամենալուրջ թշնամի (Իսրայելի թշնամիները մի քանիսն են) Իրանը հանդիսանում է նաև ԱՄՆ-ի ամենաառաջնային հակառակորդներից մեկը:

Վերոշարադրյալն, անշուշտ, թույլ է տալիս հասկանալ և առավել օբյեկտիվորեն գնահատել «դաշնակցային հարաբերությունների» առանձնահատկությունները: Մինչդեռ այսօր շատ ավելի առարկայական է հասկանալ՝ ի՞նչ ենք անում մենք, ի՞նչ պետք է անենք և ի՞նչ կարող ենք անել մեր դաշնակցի հետ հարաբերություններում՝ դրանց վրա ազդելու նպատակով:
Ըստ էության, անում ենք այն, ինչ կարող ենք՝ «հայհոյում ենք», «ամոթանք ենք տալիս», «ցավ ենք զգում նրա պահվածքից», մեղադրում ենք «անբարոյականության» ու «դավաճանության» մեջ՝ անգամ ամենաբարձր մակարդակով շատ քաջ գիտակցելով և խոստովանելով, որ «մեր դաշնակցի վրա ազդելու հնարավորությունները սահմանափակ են»:

Իսկ ի՞նչ պետք է անենք այսուհետ՝ դաշնակցային հարաբերություններում ավելի ազդու լինելու համար, պատասխանը մեկն է՝ «ընդլայնենք մեր հնարավորությունները»՝ դառնանք գործոն, մեծացնենք Ռուսաստանի կախվածության աստիճանը Հայաստանից, դիվերսիֆիկացնենք նաև արտաքին հարաբերությունների սպեկտրն, ապացուցենք մեր գերակայությունը հնարավոր մրցակիցների նկատմամբ...

Բայց դրա համար նախ և առաջ անհապաղ կերպով պետք է լուծենք մի շարք առաջնահերթ և օրակարգային ներքին խնդիրներ...

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию