Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մարդասիրական օգնության շարասյունը ՀՀ ԱԻՆ-ից ուղևորվեց Արցախ

ОБЩЕСТВО

Մարդասիրական պաշարով բեռնված ավտոշարասյունն ապրիլի 9-ին ՀՀ ԱԻ նախարարությունից ուղևորվեց Արցախ: Շարասյունը կազմված էր բեռնատար մեքենաներից, որոնցից մի մասը սառնարանային են: Այս մասին «Արմեպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարու թյունից:

Ապրիլի 9-ին ևս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակեց հյուրընկալել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիներին ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Օգնություն ցուցաբերելու առաջին պատրաստակամներից էին ԱԻՆ աշխատակիցները: Իրականացվել է դրամահավաք, ինչպես նաև՝ հավաքվել են պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ: Մեծ ակտիվություն են ցուցաբերել Երևան քաղաքի փրկարարական վարչության և Ազգային օդագնացների ֆեդերացիայի անձնակազմը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻՆ ՓÔ ¾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը նշեց, որ յուրաքանչյուր ստացված օգնություն հստակ տեսակավորվել է:
-Ամեն ինչ արվել է, որպեսզի ապրանքներն անվնաս և նպատային հասվցեն Արցախի ժողովրդին: Հատկասպես մեծ ուշադրություն է դարձվել սննդամթերքին, ինչի տեղափախման համար ներառվել են երկու սառնարային բեռնատար,-ասաց Վ. Գաբրիելյանը: 
Մեքենաների բեռնման պահին, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ ԱԻՆ փոխնախարար Հ. Հակոբյանը նշեց, որ բեռնվող մեքենաներից մեկում ամերիկահայ առաձին անհատների կողմից տրամադրված տարբեր տեսակի` առաջին օ գնության դեղորայք է, որը կուղարկվի մարտական դիրքերի զինվորերին: 
Լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը նշեց, որ ՀՀ ԱԻ նախարարության գործառույթներից մեկն է մարդասիրական աջակցության կազմակերպումը, և Կառավարության որոշմամբ՝ Արացախին տրամադրվելիք մարդասիրական աջակցության համակարգումը ստանձնել է հենց ԱԻՆ-ը:

- «Մարդասիրական աջակցություն իմ Արցախին» խորագրով ակցիայի շրջանակներում օգնությունն իրականացվում է ոչ միայն պետական կառույցների, ՀԿ-ների, դպրոցների, այլև առանձին անհատների կողմից: Այստեղ, կարելի է ասել, համաժողովրդական հավաք է եղել: Այս մեքենաները` բեռնված ամենատարբեր տեսակի առաջին անհրաժեշտության ապրանքներով` սննդամթերք, դեղորայք, հագուստ և այլն, կմեկնեն Արցախ, և օգնությունը կհանձնվի Արցախի կառավարությանը: Արցախահայությանը տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական, իսկ մեր նախախարությունը կարող է նորից ստանձնել համակարÕ �ման պատվաբեր աշխատանքը,- եզրափակեց Ն. Գրիգորյանը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության միջոցներով հավաքվել է

• Մսի պահածո` 10 արկղ
• Մակարոն` 20 պարկ
• Մակարոն` 7 արկղ
• Խտացրած կաթ` 23 արկղ
• Հավկիթ` 10 արկղ
• Ջուր` 50 արկղ
• Ալյուր` 10 պարկ
• Շաքարավազ` 10 պարկ
• Սուրճ` 5 արկղ
• Հրուշակեղեն` 36 արկղ
• Կերակրի աղ` 1արկղ
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների նախաձեռնությամբ ԼՂՀ կուղարկվի թեյ, սուրճ, հրուշակեղեն, ծխախոտ:

Մեծ ակտվիություն են ցուցաբերել Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների, Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական և Երևանի Արգենտինյան հանրապետության թիվ 76 հիմնական դպրոցների աշակերտները: Նրանց կողմից հավաքվել են ամենատարբեր տեսակի սննդամթերք, խաղալիքներ, հագուստներ և այլն՝ ԼՂՀ Մարտակերտի և Մարտունու շրջանների բնակչության և երեխաների համար:

«Աջակցենք սահմանամերձ համայնքներին» քաղաքացիական նախաձեռնության կողմից Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հավաքվել և ՀՀ ԱԻՆ է բերվել
• զինվորական հագուստ-41 արկղ
• հրուշակեղեն-87 արկղ
• պահածո, խտացրած կաթ-81 արկղ
• երշիկ - 5 արկղ
• հյութ - 3 արկղ
• հիգիենայի պարագաներ-14 արկղ
• բետադին հեղուկ-1 արկղ
• մակարոն-18 արկղ
• ջրեղեն-152 արկղ
• դեղորայք-29 արկղ
• ծխախոտ – 8արկղ
• սուրճ – 5 արկղ
• քաղաքացիական հագուստ – 54 արկղ
• շան կեր – 8 արկղ 
• քնապարկ – 48 արկղ
• ծածկոց – 1 արկղ
• փաթեթ զինվորներին – 107 արկղ
• ընտանեկան փաթեթներ – 25 արկղ
Ներկայացնենք նաև այլ ընկերությունների, ՀՀ քաղաքացիների և անհատների կողմից ԼՂՀ-ին ցուցաբերած մարդասիրական օգնության տվյալները`

Հայ Ինկասացիա ՓԲԸ

• մանրաձկան պահածո – 384 միավոր
• խտացրած կաթ – 90 միավոր
• սուպ - 800 միավոր
• հրուշակեղեն – 756 միավոր
• թռչնի մսից պաշտետ – 96 միավոր
• մանրափաթեթ սուրճ – 800 միավոր
• ջրեղեն – 100 միավոր

ԵՊՀ աշխատակիցներ

• պահածո – 2 արկղ
• ծխախոտ – 1 արկղ
• սննդամթերք – 4 արկղ
• ամբուլատոր պարագաներ – 1 արկղ
• հիգիենայի միջոցներ – 1 արկղ

Աթենք ՍՊԸ

• Եփած երշիկ` 350.07 կգ 
• Երշիկ կ/ա Թեյի Աթենք` 203.21 կգ 
• Երշիկ կ/ա Կրակովյան Աթենք` 204.52կգ 
• Երշիկ կ/ա Որսորդական Աթենք` 96.55կգ 
• Երշիկ կ/ա Օդեսյան Աթենք` 438.38կգ 
• Երշիկ հ/ա Պիկանտ`700 միավոր 
• Երշիկ հ/ա Կոնյակով ` 300 միավոր
• Շոգեխաշած միս` 72,15կգ 
• Լավաշ` 90կգ 
• Ծխախոտ` 200 բլոկ 
• Չրեղեն` 50 միավոր 
• Ջուր, 5լ` 22 միավոր
• Խտացրած կաթ` 7 արկղ
• Կոնֆետներ` 7արկղ 
• Լուծվող սուրճ, փոքր` 6000 միավոր 
• Կրակայրիչ` 150 միավոր
• Քաղցրավենիք` 5 արկղ 
• Թեյ` 2 արկղ 
• Տղամարդու գ ուլպա` 1000զույգ

Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերած այլ կազմակերպությունների, անհատների և առաքվող ապրանքի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

 

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%