Մեդվեդևը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճի մեջ թուրքական գործոնը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում չի բացառել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի մեջ «թուրքական գործոնի» ազդեցությունը: «Չեմ բացառում, որ կան գործոններ, որոնք դրսից ազդում են հակամարտության վրա: Հնարավոր է, որ թուրքական գործոնը լինի հենց միայն այն պատճառով, որ Թուրքիան արտահայտել է իր դ իրքորոշումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շաբաթօրյա «Վեստիի» եթերում ասել է Մեդվեդևը:
ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ Թուրքիան հանդարտության կոչեր անելու փոխարեն որոշակի գնահատականներ է տալիս, որոնք «կրակի վրա յուղ են լցնում: Մեդվեդևը միաժամանակ կարծում է, որ ավելի լավ է հակամարտությունը պահել «սառեցված» վիճակում, քան փորձել այն լուծել մարդկային կյանքերի գնով: «Ավելի լավ է պահպանվի այն իրավիճակը, որ կա, քան արյուն հոսի»,- ասել է ՌԴ վարչապետը:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության մեջ ՌԴ դերի մասին` Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ դրա էությունը «լարվածության աճը ոչ մի դեպքում թույլ չտալն է»: Նրա խոսքով` Բաքվի և Երևանի հետ Մոսվկայի դարավոր հարաբերությունները հնարավորություն են տալիս կողմերին առաջին հերթին դիմել Մոսկվային միջնորդական դեր խաղալու համար:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են Õ �եղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 46 կորուստ ունի, 19 զինծառայող անհայտ կորած է, 122 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է Õ �վելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով`զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 8անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Ադրբեջանն ինտենսիվ խախտում է պայմանավորվածությունը` ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը կատարելով դիվերսիոն անհաջող երկու փորձ, ապրիլի 6-ի գիշերը կրակի տակ պահելով անգամ ՀՀ Վարդենիս քաղաքը:



